Sony Pictures-ը պայմանագիր է կնքել Մայքլ Բեյի եւ նրա Bay Films պրոդյուսերական ընկերության հետ: Կողմերը ստորագրել են, այսպես կոչված, first-look deal համաձայնագիր, որով ստուդիան առավելություն իրավունք է ստանում մասնակցելու ռեժիսորի եւ պրոդյուսերի նոր նախագծերին: Հետաքրքիր է, որ գործարքը ներառում է ինչպես կինոնախագծեր, այնպես էլ հեռուստաֆիլմեր եւ սերիալներ:
Բեյը բավականին հաջողակ բեմադրիչ եւ պրոդյուսեր: Նրա ռեժիսորական դեբյուտը լիամետրաժ կինոյում կայացել է 1995 թվականին Sony-ի «Վատ տղաներ» ֆիլմով: Ռեժիսորի կարիերայի ամենահաջողվածներից մեկը դարձել է «Տրանսֆորմերներ» ֆրանշիզան: Բացի այդ, Բեյը բազմաթիվ նախագծերի, այդ թվում՝ «Տեխասյան սպանդ բենզասղոցով» եւ «Ուրբաթ, 13», օրիգինալ «Լուռ վայրի», «Բամբլբի» ֆիլմի, «Դատաստանի օրը» ֆիլմի հիման վրա նկարահանված սերիալի, «Սեւ առագաստներ» սերիալի եւ այլ նախագծերի պրոդյուսերն էր:
Որպես ռեժիսոր Բեյը վերջերս Netflix-ի համար նկարահանել է «6 Underground» էքշն-նախագիծը, իսկ այժմ աշխատում է «Black 5» ֆիլմի վրա, որի սյուժեն գաղտնի է պահվում, բայց, դատելով արտահոսքից, այդ կինոն կպատմի էլիտար ռազմական ստորաբաժանման մարտիկների մասին: