CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում դերասան Հարիսոն Ֆորդը պատմել է, որ «Ինդիանա Ջոնսի» հինգերորդ մասի նկարահանումները կմեկնարկեն ապրիլին՝ «Սկսում ենք նկարահանել երկու ամսից… ինձ պատասխանատու եմ զգում, որ ամբողջ մտահղացումը մնա նույնքան հավակնոտ, որքան առաջին ֆիլմերում էր»:
Ֆիլմի պրեմիերան Հայաստանում նախատեսված է 2021 թվականի հուլիսի 8-ին: Ռեժիսորի պաշտոնին կվերադառնա Սթիվեն Սփիլբերգը: Սցենարը վերաշարադրել է Դեւիդ Քեփը («Յուրայի շրջանի աշխարհը»): Օրիգինալ սաունդթրեքը կգրի Ջոն Ուիլյամսը:
Ֆրանշիզայի վերջին ֆիլմը՝ «Ինդիանա Ջոնսը եւ բյուրեղապակյա գանգի թագավորությունը» թողարկվել է 2008 թվականին, աշխարհում հավաքել է շուրջ 800 մլն դոլար, սակայն ստացել է քննադատների ջախջախիչ գնահատականներն ու «Ոսկե ազնվամորի» մրցանակը՝ որպես վատագույն սիքվել: