Warner Bros. որոշել է ոչ թե հետաձգել «Սկուբի-Դու» նոր անիմացիոն ֆիլմի պրեմիերան, այլ միանգամից թողարկել VOD-հարթակներում: Այսպիսով, մուլտֆիլմը նախատեսված ամսաթվով կթողարկվի մայիսի 15-ին:
Ավելի վաղ նույն ճանապարհով է գնացել Universal ստուդիան, որը «Տրոլլերի» շարունակությունն առցանց է թողարկել նշանակված ամսաթվին, եւ ցանցի օգտատերերը կարող էին այն վարձել 48 ժամով: Սակայն, ի տարբերություն մրցակցի, Warner-ը թույլ կտա հանդիսատեսին անժամկետ ձեռք բերել ֆիլմը: «Սկուբի-Դու»-ի վարձույթի արժեքը երկու օրով կկազմի 20 դոլար, իսկ գնումը՝ 25 դոլար:
Անիմացիոն ժապավենը կպատմի Սկուբիի եւ Շեգգայի ծանոթության մասին, իսկ պատմությունը ծավալվելու է նրանց առեւանգման եւ «Առեղծված» կորպորացիայի կողմից նոր հանցավոր դավադրության բացահայտման շուրջ: