• Վերջին
  • Հանրաճանաչ
Օրենք և փառատոներ. ի՞նչով է իրականում զբաղված «մշակույթի» նախարարությունը

Օրենք և փառատոներ. ի՞նչով է իրականում զբաղված «մշակույթի» նախարարությունը

04.07.2025
«Ը»-ից մինչև «21». ինչպես է աշխատում ֆիլմերի դասակարգումը Հայաստանում

«Ը»-ից մինչև «21». ինչպես է աշխատում ֆիլմերի դասակարգումը Հայաստանում

07.09.2026
Հայտնի է Վենետիկի կինոփառատոնի ժյուրիի կազմը

ՖԱՀՖ-ը Վենետիկում կներկայացնի երկու կինոնախաձեռնություն

05.09.2026
«Օսկար 2027». Հայաստանը ընտրել է «Արտոյի երկիրը» ֆիլմը, հավակնորդների ցանկը չի հրապարակվել

«Օսկար 2027». Հայաստանը ընտրել է «Արտոյի երկիրը» ֆիլմը, հավակնորդների ցանկը չի հրապարակվել

05.09.2026
Գովազդ
Փելեշյանի ութ վերականգնված ֆիլմ՝ Նյու Յորքի կինոփառատոնում

Փելեշյանի ութ վերականգնված ֆիլմ՝ Նյու Յորքի կինոփառատոնում

30.08.2026
Կինոյի cash rebate ծրագրի շուրջ պաշտոնական հայտարարությունները իրար չեն համընկնում

«Երկու լուսին»-ին՝ 1,9 մլն դրամ․ cash rebate-ի բյուջեում մնացել է 13,2 մլն

24.08.2026
«Մոնթե» ֆիլմի պրեմիերան կկայանա նոյեմբերի 25-ին

«Մոնթե» ֆիլմի պրեմիերան կկայանա նոյեմբերի 25-ին

24.08.2026
Նազիկ Ավդալյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի շուրջ տարաձայնությունների մասին

Նազիկ Ավդալյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի շուրջ տարաձայնությունների մասին

24.08.2026
«Հուզական արժեք» ֆիլմը՝ 38-րդ Եվրոպական կինոմրցանակաբաշխության գլխավոր հաղթող

Բացվել է European Film Awards 2027-ի հայտերի երկրորդ փուլը

23.08.2026
Նոյեմբերին Երևանում կանցկացվի «Հայ կինոյի զարգացման համաժողով 2026»-ը

Նոյեմբերին Երևանում կանցկացվի «Հայ կինոյի զարգացման համաժողով 2026»-ը

23.08.2026
«Հայաստանի կինոյի հիմնադրամը որևէ պատասխան չի տվել»․ Kissani Films-ը՝ Անսիի իրավիճակի մասին

Աշխատակազմը կրճատվել է, ծախսերը՝ աճել․ ի՞նչ է կատարվում Հայաստանի կինոյի հիմնադրամում

16.08.2026
  • Մեր մասին
  • Կինոկատալոգ
  • Գովազդ
  • English
  • Русский
Երկուշաբթի, 14 Սեպտեմբերի, 2026
  • Մուտք
ԿինոՊրես
Ունե՞ք տեղեկություն
Գովազդ
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
ԿինոՊրես
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Վերլուծություն

Օրենք և փառատոներ. ի՞նչով է իրականում զբաղված «մշակույթի» նախարարությունը

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
04.07.2025
Բաժին՝ Վերլուծություն
Ընթերցման ժամանակ՝2 րոպե
Օրենք և փառատոներ. ի՞նչով է իրականում զբաղված «մշակույթի» նախարարությունը
187
ԴԻՏՈՒՄՆԵՐ
FacebookWhatsAppLinkedIn

Սիսիանում կարճամետրաժ ֆիլմերի 8-րդ միջազգային կինոփառատոնի նախաշեմին տեղի ունեցած մամուլի ասուլիսում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը հանդես եկավ հագեցած ելույթով՝ փորձելով պատկերել կինոյի ոլորտում մշակութային քաղաքականության հիմնական ուղղությունները։ Բարեհամբույր հնչյունների և հանդիսավոր ձևակերպումների տակ հստակ զգացվում էր աճող քննադատությանը արձագանքելու փորձը՝ ի՞նչով է զբաղվում նախարարությունը իրականում և որտե՞ղ են իրական բարեփոխումները։

Cash rebate՝ քաղաքական հռետորաբանությո՞ւն, թե՞ գործնական գործիք

2025 թվականին գործարկված ներդրումների մասնակի վերադարձի (cash rebate) մեխանիզմը ներկայում ներկայացվում է որպես օրենքով ամրագրված կարևոր գործիք։ Դանիելյանի խոսքով՝ այն արդեն գործում է, հայտերը ներկայացվել են։ Սակայն՝ բացակայում են որևէ կոնկրետ տվյալներ. քանի՞ հայտ, ո՞վ է ներկայացրել, ի՞նչ ծավալով։

Հարց է ծագում՝ որքան թափանցիկ և վերահսկելի են պետական բյուջեից մասնավոր ընկերություններին վերադարձվող գումարների գործընթացները։ Ի՞նչ կերպ է գնահատվելու այդ փողերի օգտագործման արդյունավետությունը՝ հատկապես այն ոլորտում, որտեղ հակակոռուպցիոն մեխանիզմները թույլ են։

«Արդեն իսկ գործում է» արտահայտությունը հուսադրող է, բայց առանց հստակ կանոնակարգի, ընտրության չափանիշների ու հրապարակային հաշվետվությունների՝ այն մնում է հայտարարություն։

Օրենսդրական փոփոխություններ՝ ո՞ւմ համար

Դանիելյանի խոսքով՝ նախարարությունը Հայաստանի կինոյի հիմնադրամի և կինոգործիչների հետ համատեղ կազմել է օրենսդրական փոփոխությունների փաթեթ՝ վերացնելու ոլորտի զարգացման խոչընդոտները։ Բայց ի՞նչ խոչընդոտների մասին է խոսքը, և ինչու՞ այս փոփոխությունները մշակվում են կուլիսային ձևով՝ առանց մասնագիտական համայնքի ընդգրկման։ Կինոգործիչների հետ հանդիպումը նախարարությունում տեղի էր ունեցել հունիսի 9-ին և արդեն հունիսի 25-ին կա՞ կազմված փոփոխությունների փաթեթ, որի հանրային քննարկում տեղի չի ունեցել: Ստացվում է, որ 11 աշխատանքային օրվա ընթացքում հաջողվել է կազմել փաթեթ, որը անհնար էր կազմել 2021 թվականից:

Կինոն միայն արվեստ չէ՝ այն նաև իրավական համակարգ է, որտեղ ցանկացած փոփոխություն ազդում է ֆինանսավորման, հեղինակային իրավունքների և դիստրիբուցիայի շուկայի վրա։ Քանի դեռ «մշակույթի» նախարարությունը չի ներկայացնում հստակություն, կասկած է մնում՝ գուցե ստեղծվում է հարմար իրավական դաշտ կոնկրետ շահառուների համար։

Փառատոնային քաղաքականություն՝ երեք ընտրովի

Փոխնախարար Դանիելյանը հայտարարել է, որ պետությունը կենտրոնացնելու է իր աջակցությունը երեք հիմնական փառատոների վրա՝

  • «Ոսկե ծիրան»,
  • «ՌեԱնիմանիա» անիմացիոն փառատոն,
  • և Երևանի կարճամետրաժ ֆիլմերի փառատոն։

Սրանք, անկասկած, արժեքավոր հարթակներ են։ Սակայն մամուլի ասուլիսի ժամանակ հնչում է Երևանի քաղաքապետարանի կողմից հատկացված գումարի չափը՝ 19 մլն. դրամ, մինչդեռ ուշադիր հետևող նախարարությունը փառատոնին հատկացրել էր մոտ 4 մլն դրամ:

Փակագծերի փոխարեն

Փոխնախարարի ելույթը փորձ էր վստահեցնելու, որ նախարարությունը կատարում է իրական բարեփոխումներ։ Սակայն փաստացի՝ տեսնում ենք PR հռետորաբանության, ոչ թափանցիկ գործընթացների և մասնակի կառավարելիության խառնուրդ։

Եթե նախարարությունը իսկապես ցանկանում է բարեփոխել օրենքը և կառավարել միլիարդավոր դրամների վերադարձ cash rebate գործիքով, պետք է սկսի ամենաբնական հիմքերից՝ թափանցիկություն, հաշվետվողականություն, մասնագիտական համայնքի ընդգրկում։

Հակառակ դեպքում՝ օրենսդրական փոփոխությունները դառնում են բյուրոկրատական ձևականություն և ռեսուրսների կուլիսային վերաբաշխման գործիք։ Իսկ մշակութային քաղաքականությունը՝ պարզապես գեղեցիկ ճառերի առիթ։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում
Պիտակներ՝ ԿԳՄՍ նախարարությունԿինեմատոգրաֆիայի մասին օրենքՀայաստան
Նախորդ նյութը

Կինոյի հիմնարամը հայտարարում է երկրորդ փոփոխությունը փորձագիտական կազմում

Հաջորդ նյութը

Ով է իրականում մշակում պետական կինոպոլիտիկան․ վերլուծություն Դավիթ Բանուչյանի հարցազրույցից

Առնչվող Նյութեր

«Հայաստանի կինոյի հիմնադրամը որևէ պատասխան չի տվել»․ Kissani Films-ը՝ Անսիի իրավիճակի մասին

Աշխատակազմը կրճատվել է, ծախսերը՝ աճել․ ի՞նչ է կատարվում Հայաստանի կինոյի հիմնադրամում

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
16.08.2026

Հայաստանի կինոյի հիմնադրամում աշխատակազմը կրճատվել է, իսկ վճարումներն ու վարչական ծախսերը՝ աճել․ ի՞նչ են բացահայտում 2025-ի թվերը։

Երկու գնում, երկու կանոն․ ինչո՞ւ Կինոյի հիմնադրամը «ԿԻՌԱ»-ին ընտրեց առանց մրցակցության

Երկու գնում, երկու կանոն․ ինչո՞ւ Կինոյի հիմնադրամը «ԿԻՌԱ»-ին ընտրեց առանց մրցակցության

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
28.07.2026

Նույն պետական ծրագրում խաղարկային ֆիլմերի համար Հայաստանի կինոյի հիմնադրամը մրցակցային գնում կազմակերպեց, իսկ անիմացիոնների վերականգնումը հանձնվեց միայն «ԿԻՌԱ»-ին։

Армения  в центре внимания индийского Международного кинофестиваля в Керале

Շուրջ 250 ֆիլմի հարց․ ինչ բացթողում բացեց Անսիի ծրագրի հետաձգումը

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
14.06.2026

Անսիի հայկական ծրագրի հետաձգումը բացեց «Հայֆիլմի» ֆիլմերի հին պայմանագրերի և իրավունքների փոխանցման չպարզաբանված շղթան։

Կինոյի հիմնադրամը հետին թվով է թարմացրել կայքը․ 2026-ի առաջին մրցույթի մասին տեղեկություն դեռ չկա

Կինոյի հիմնադրամը հետին թվով է թարմացրել կայքը․ 2026-ի առաջին մրցույթի մասին տեղեկություն դեռ չկա

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
09.06.2026

Հիմնադրամի կայքում հետին թվով հայտնվել են ապրիլ-մայիսյան նյութեր, բայց 2026-ի առաջին մրցույթի մասին տեղեկություն դեռ չկա։

Հաջորդ նյութը
Ով է իրականում մշակում պետական կինոպոլիտիկան․ վերլուծություն Դավիթ Բանուչյանի հարցազրույցից

Ով է իրականում մշակում պետական կինոպոլիտիկան․ վերլուծություն Դավիթ Բանուչյանի հարցազրույցից

  • Հրապարակվել է «Մեկին մեկ» նոր կատակերգության պաստառը․ ֆիլմը կինոթատրոններում կլինի սեպտեմբերի 24-ից

    Հրապարակվել է «Մեկին մեկ» նոր կատակերգության պաստառը․ ֆիլմը կինոթատրոններում կլինի սեպտեմբերի 24-ից

    6 կիսումներ
    Կիսվել 2 Հրապարակել X-ում 2
  • 5 ֆիլմ պոռնիկների մասին. մաս 1

    34 կիսումներ
    Կիսվել 14 Հրապարակել X-ում 9
  • Ներկայացվել է «Մի անգամ դպրոցում 2: Վերջին պահապանը» ֆիլմի թրեյլերը

    6 կիսումներ
    Կիսվել 2 Հրապարակել X-ում 2
  • «Վենոմ 3. վերջին պարը» ֆիլմի առաջին թրեյլերը կարելի է դիտել

    18 կիսումներ
    Կիսվել 7 Հրապարակել X-ում 5
  • 5 լավագույն ֆիլմ պոռնոյի մասին

    44 կիսումներ
    Կիսվել 18 Հրապարակել X-ում 11
Telegram Facebook YouTube Instagram TikTok X RSS

«ԿինոՊրես»-ը հայկական անկախ առցանց լրատվամիջոց է՝ նվիրված կինոյին, կինոարդյունաբերությանը և մշակութային քաղաքականությանը։

ԿինոՊրես

  • Մեր մասին
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Լուսաբանման սկզբունքներ
  • Ունե՞ք տեղեկություն

Օգտակար

  • Գովազդ
  • Նյութ առաջարկել
  • Հեղինակներ
  • Կինոկատալոգ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է:

Բարի վերադարձ։

Մուտք գործեք ձեր հաշիվ

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վերականգնել գաղտնաբառը

Գաղտնաբառը վերականգնելու համար մուտքագրեք օգտանունը կամ էլ. հասցեն։

Մուտք գործել

Ավելացնել նոր տեսացանկ

Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • ԼՈՒՐԵՐ
    • Ֆինանսավորում
    • Հեռուստատեսություն
    • Արտադրություն
    • Վարձույթ
    • Ինտերնետ
    • Հարցազրույցներ
    • Ընտրանի
  • ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
  • ԼԻԿԿԱՅԱՆ
    • ՊԵՏԱԿ
    • ԿԻՆՈԿԱՏԱԼՈԳ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
    • Բառարան
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • ԳՈՎԱԶԴ
  • ԿԱՊ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: