Universal Pictures հոլիվուդյան կինոընկերությունը շարունակում է Վրաստանում «Ֆորսաժ 9» նկարահանումները: Նկարահանումների պատճառով Թբիլիսիից հետո այժմ տրանսպորտի երթեւեկությունը սահմանափակվել է Ռուսթավի քաղաքում, որը գտնվում է երկրի մայրաքաղաքից 10 կմ հեռավորության վրա: Տեսանյութի մեջ երեւում է, թե ինչպես են ավտոմեքենաները ավերում քաղաքի կենտրոնը:
Ինչպես արդեն հայտնել է ԿինոՊրեսը, Վրաստանում Universal կինոընկերության ֆրանշիզայի եզրափակիչ մասի նկարահանումները մեկնարկել են օգոստոսի 19-ին: Վրաստանում «Ֆորսաժ 9» ֆիլմի նկարահանման համար կծախսվի մոտ 32 մլն լարի (մոտ 10,94 մլն դոլար/9,81 մլն եվրո), հաղորդում է Enterprise Georgia-ն ՝ «Արտադրված է Վրաստանում» պետական ծրագրի բիզնես-ստորաբաժանումը, որը նպաստում է երկրում նոր ձեռնարկությունների զարգացմանը:
«Ֆորսաժ 9» ֆիլմը կնկարահանվի «Նկարահանում Վրաստանում» պետական ծրագրի շրջանակներում: Ֆիլմի ԱՊՀ պրեմիերան նախատեսված է 2020 թվականի մայիսի 21-ին: