Գիտելիքի և դպրության օրվա նախաշեմին ԿինոՊրեսը կազմել է դպրոցականների մասին սերիալների ցանկ, որոնք կօգնեն ձեզ տրամադրվել ուսումնական առօրյանին:
Էյֆորիա / Euphoria
Ռեփեր Դրեյքի համապրոդյուսերական աշխատանքը պատմում է Z սերունդի դեռահասների կյանքի մասին՝ երբեմն ցավոտ ազնիվ, բայց ավելի հաճախ պարզապես գեղեցիկ:
Ռուն (Զենդեյա) ընդամենը 17 տարեկան է, բայց արդեն հասցրել է ռեհաբից դուրս գրվել: Սակայն նրա գլխավոր դժվարությունները առջևում են՝ ավարտական դասարան դպրոցում, որը նա տանել չի կարող, և վերադառց ընտանիք, որից նա ցանկանում է փախչել: Դժվարությունները, պետք է ասել, որ տիեզերական մասշտաբների են, այնպես որ հերոսուհին սկսում է կրկին օգտագործել: Թվում է, թե այս անգամ նրան կարող է փրկել պատահաբար կապած ընկերությունը նոր ուսանող տրանսաղջիկ՝ Ջուլսի հետ (Հանթեր Շաֆեր), որն ունի իր կմախքները պահարանում:
Սեռական դաստիարակություն / Sex Education
Netflix-ի բրիտանական սերիալի գլխավոր հերոսը ինտրովերտ դեռահաս Օտիսը մի օր հայտնաբերում է, որ կարող է մարդկանց խորհուրդ տալ ինտիմ հարցերի շուրջ, քան իր մայրը, փորձառու սեքս թերապեւտ է: Շատ արագ տղան դասընկերների հետ բիզնես է սկսում եւ փողով խորհուրդներ է տալիս եւ միեւնույն ժամանակ փորձում է հասկանալ ինքն իրեն եւ իր զգացմունքները դասընկերուհու Մեյվի հանդեպ:
Ծծկերները / Skins
Որպես դեռահասների խնդիրների վրա մեծահասակ սցենարիստների ծաղր մտածված այս սերիալը սքսվում է ուղղակի կատարյալ կերպ: Հերոսները միմյանց կուսությունից ազատելու ծրագիր են մշակում: Քանի որ կուսությունը աշխարհի ամենամեծ բեռն է: Այն քեզ թույլ չի տալիս զարգանալ որպես անձ, առաջ գնալ եւ լուրջ որոշումներ կայացնել: Ցավոք, «Ծծկերների» հետ արդեն երկրորդ սերնդի մոտ տեղի է ունեցել այն, ինչ տեղի է ունենում նման բոլոր նախագծերի հետ: Ծաղրից սցենարիստները հասան ոչ միայն համակրանքի, այլեւ բառացիորեն ուղղակի պնդման, որ դեռահասների խնդիրները (ինքնամփոփություն, հոգեկան խնդիրներ, կախվածություն, սիրելիների մահ) ոչ միայն տարբերվում են մեծահասակների խնդիրներից, այլեւ շատ ավելի կարեւոր են:
Սաբրինայի սարսափազդու արկածները / The Chilling Adventures of Sabrina
Երեխա ժամանակ տեսե՞լ եք «Սաբրինա՝ փոքրիկ վհուկ» սերիալը: Նրա արկածները վերադառնում են էկրաններին, սակայն այս անգամ պատմությունները շատ ավելի սարսափելի են. սերիալը կներկայացնի դրանք «հորրոր» ժանրում: Ամերիկյան Netflix հեռուստասերիալի հերոսուհին ամենից շատ ցանկանում է նմանվել իր հասակակիցներին: Բայց կա մի «բայց»՝ նա կիսով կախարդ է, ինչը նշանակում է, որ արկածներից չես խուսափի:
Էլիտա / Élite
Սերիալը պատմում է երեք դեռահասների կյանքի մասին, որոնք անապահով ընտանիքների են: Սովորական մի օր նրանց ինչ-որ կերպ հաջողվում է ընթունվել երկրի ամենահեղինակավոր ուսումնական հաստատություններից մեկը՝ «Լաս Էնչինաս» դպրոց: Սակայն դպրոցում նրանք պետք է բախվեն նորաթուխ համադասարանցիների անբարյացակամությանը, որոնք ծագում են հարուստ եւ ազդեցիկ ընտանիքներից: