• Լրահոս
  • Թրենդային
  • All
  • Ֆինանսավորում
  • Կինոարտադրություն
  • Կինովարձույթ
  • Վերլուծություն
  • Հարցազրույցներ
  • Հեռուստատեսություն
  • Հայաստան
  • ԱՊՀ
  • Տեխնոլոգիա
  • Գրախոսություն
  • Ընտրանի
  • Մահախոսական
«Золотой дубль»: как не получилось кино про победу

«Արարատ 73». ինչպես չստացվեց հաղթանակի մասին ֆիլմը

30.01.2026
«Անահիտ» 5-րդ մրցանակաբաշխությունը ներկայացրել է կարճ ցուցակը

«Անահիտ» 5-րդ մրցանակաբաշխությունը ներկայացրել է կարճ ցուցակը

03.04.2026
Հանրային հեռուստաընկերությունը ճանաչվեց «Անկախության մեր ճանապարհը» ֆիլմի օգտագործման միակ իրավասու կողմը

Հանրային հեռուստաընկերությունը ճանաչվեց «Անկախության մեր ճանապարհը» ֆիլմի օգտագործման միակ իրավասու կողմը

01.04.2026
«Նաիրի» կինոթատրոնը վերաբացվում է մի քանի տարվա դադարից հետո

«Նաիրի» կինոթատրոնը վերաբացվում է մի քանի տարվա դադարից հետո

29.03.2026
ԳՈՎԱԶԴ
Երևանում կմեկնարկի Freedoc Fest-ը՝ հատուկ շեշտադրելով հայկական վավերագրական դեբյուտները

Երևանում կմեկնարկի Freedoc Fest-ը՝ հատուկ շեշտադրելով հայկական վավերագրական դեբյուտները

27.03.2026
Կառավարությունը «Հայֆիլմ»-ը փոխանցեց ԿԳՄՍ-ին՝ չզեկուցվող հարցերի շրջանակում

Կառավարությունը «Հայֆիլմ»-ը փոխանցեց ԿԳՄՍ-ին՝ չզեկուցվող հարցերի շրջանակում

26.03.2026

Տաջիկստանում գործարկվել է ազգային հոսքային կինոհարթակը

25.03.2026
Պայքար հանուն պայքարի. ավարտվել է կինոնախագծերի ֆինանսավորման մրցույթների անցկացման նախագծի հանրային քննարկումը

Հանրային ռադիոն հայտարարել է վավերագրական ֆիլմի արտադրության մրցույթ

25.03.2026
«Զեմֆո» վավերագրական ֆիլմը ներառվել է Hubert Bals Fund-ի 2026 թվականի աջակցության ծրագրում

«Զեմֆո» վավերագրական ֆիլմը ներառվել է Hubert Bals Fund-ի 2026 թվականի աջակցության ծրագրում

25.03.2026
Հայաստանի կինոյի հիմնադրամի թափուր հաստիքները հայտնվել են DevelopmentAid-ում, սակայն չեն հրապարակվել տեղական հարթակներում

Հայաստանի կինոյի հիմնադրամի թափուր հաստիքները հայտնվել են DevelopmentAid-ում, սակայն չեն հրապարակվել տեղական հարթակներում

25.03.2026
ԿԳՄՍ նոր նախագիծը՝ առանց պայմանագրի և հստակ ֆինանսավորման մոդելի

ԿԳՄՍ նոր նախագիծը՝ առանց պայմանագրի և հստակ ֆինանսավորման մոդելի

25.03.2026
Ո՞ւմ է խանգարում «ազգային»-ը. կինոյի մասին օրենքի նախագծի շուրջ աճում է դժգոհությունը

Ո՞ւմ է խանգարում «ազգային»-ը. կինոյի մասին օրենքի նախագծի շուրջ աճում է դժգոհությունը

24.03.2026
Քիրստեն Դանստը և Սիդնի Սուինին կարող են նկարահանվել «Սպասուհին» ֆիլմի շարունակությունում

Քիրստեն Դանստը և Սիդնի Սուինին կարող են նկարահանվել «Սպասուհին» ֆիլմի շարունակությունում

24.03.2026
  • Մեր մասին
  • Գովազդ
  • Կապ
  • English
  • Русский
Շաբաթ, 4 Ապրիլի, 2026
  • Մտնել
ԿինոՊրես
  • ԼՈՒՐԵՐ
    • All
    • ԱՊՀ
    • Ընտրանի
    • Ինտերնետ
    • Կինոարտադրություն
    • Կինովարձույթ
    • Հայաստան
    • Հարևաններ
    • Հեռուստատեսություն
    • Մահախոսական
    • Տեխնոլոգիա
    • Ֆինանսավորում
    Հանրային հեռուստաընկերությունը ճանաչվեց «Անկախության մեր ճանապարհը» ֆիլմի օգտագործման միակ իրավասու կողմը

    Հանրային հեռուստաընկերությունը ճանաչվեց «Անկախության մեր ճանապարհը» ֆիլմի օգտագործման միակ իրավասու կողմը

    «Նաիրի» կինոթատրոնը վերաբացվում է մի քանի տարվա դադարից հետո

    «Նաիրի» կինոթատրոնը վերաբացվում է մի քանի տարվա դադարից հետո

    Կառավարությունը «Հայֆիլմ»-ը փոխանցեց ԿԳՄՍ-ին՝ չզեկուցվող հարցերի շրջանակում

    Կառավարությունը «Հայֆիլմ»-ը փոխանցեց ԿԳՄՍ-ին՝ չզեկուցվող հարցերի շրջանակում

    Տաջիկստանում գործարկվել է ազգային հոսքային կինոհարթակը

    Պայքար հանուն պայքարի. ավարտվել է կինոնախագծերի ֆինանսավորման մրցույթների անցկացման նախագծի հանրային քննարկումը

    Հանրային ռադիոն հայտարարել է վավերագրական ֆիլմի արտադրության մրցույթ

    «Զեմֆո» վավերագրական ֆիլմը ներառվել է Hubert Bals Fund-ի 2026 թվականի աջակցության ծրագրում

    «Զեմֆո» վավերագրական ֆիլմը ներառվել է Hubert Bals Fund-ի 2026 թվականի աջակցության ծրագրում

    Հայաստանի կինոյի հիմնադրամի թափուր հաստիքները հայտնվել են DevelopmentAid-ում, սակայն չեն հրապարակվել տեղական հարթակներում

    Հայաստանի կինոյի հիմնադրամի թափուր հաստիքները հայտնվել են DevelopmentAid-ում, սակայն չեն հրապարակվել տեղական հարթակներում

    ԿԳՄՍ նոր նախագիծը՝ առանց պայմանագրի և հստակ ֆինանսավորման մոդելի

    ԿԳՄՍ նոր նախագիծը՝ առանց պայմանագրի և հստակ ֆինանսավորման մոդելի

    Ո՞ւմ է խանգարում «ազգային»-ը. կինոյի մասին օրենքի նախագծի շուրջ աճում է դժգոհությունը

    Ո՞ւմ է խանգարում «ազգային»-ը. կինոյի մասին օրենքի նախագծի շուրջ աճում է դժգոհությունը

    Քիրստեն Դանստը և Սիդնի Սուինին կարող են նկարահանվել «Սպասուհին» ֆիլմի շարունակությունում

    Քիրստեն Դանստը և Սիդնի Սուինին կարող են նկարահանվել «Սպասուհին» ֆիլմի շարունակությունում

    • Ֆինանսավորում
    • Հեռուստատեսություն
    • Արտադրություն
    • Վարձույթ
    • Ինտերնետ
    • Հարցազրույցներ
    • Ընտրանի
  • ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • All
    • Կինոշուկաներ
    • Մրցանակներ
    • Ցուցահանդես
    • Փառատոներ
    «Անահիտ» 5-րդ մրցանակաբաշխությունը ներկայացրել է կարճ ցուցակը

    «Անահիտ» 5-րդ մրցանակաբաշխությունը ներկայացրել է կարճ ցուցակը

    Երևանում կմեկնարկի Freedoc Fest-ը՝ հատուկ շեշտադրելով հայկական վավերագրական դեբյուտները

    Երևանում կմեկնարկի Freedoc Fest-ը՝ հատուկ շեշտադրելով հայկական վավերագրական դեբյուտները

    «Զեմֆո» վավերագրական ֆիլմը ներառվել է Hubert Bals Fund-ի 2026 թվականի աջակցության ծրագրում

    «Զեմֆո» վավերագրական ֆիլմը ներառվել է Hubert Bals Fund-ի 2026 թվականի աջակցության ծրագրում

    Մրցանակակիրները հայտնի են. ամփոփվեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնը

    «Ոսկե ծիրանը»՝ FIAPF-ի հավատարմագրված փառատոնների ցանկում. ինչ է սա նշանակում Հայաստանի համար

    Հայաստանի մասնակցությունը Բեռլինի Եվրոպական կինոշուկայում. ծրագրեր առանց հրապարակայնության և հարցեր՝ առանց պատասխանների

    Հայաստանի մասնակցությունը Բեռլինի Եվրոպական կինոշուկայում. ծրագրեր առանց հրապարակայնության և հարցեր՝ առանց պատասխանների

  • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
  • ԼԻԿԿԱՅԱՆ
    • ՊԵՏԱԿ
    • ԿԻՆՈԿԱՏԱԼՈԳ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
    • Բառարան
Բան չգտա
Բոլոր արդյունքները
ԿինոՊրես
Բան չգտա
Բոլոր արդյունքները
Գլխավոր Գրախոսություն

«Արարատ 73». ինչպես չստացվեց հաղթանակի մասին ֆիլմը

«Արարատի» հաղթանակի պատմությունը խեղդվում է կլիպային մոնտաժի, վատ գրաֆիկայի և նոստալգիական պաթոսի մեջ՝ իրական մարզական դրամայի փոխարեն։

Սերգեյ Հովսեփյան
30.01.2026
Գրախոսություն
ընթերցելու ժամանակ՝ 2 րոպե
0
«Золотой дубль»: как не получилось кино про победу
5
ԿԻՍՎԵԼ Է
462
ԴԻՏՈՒՄ
FacebookWhatsAppLinkedIn

«Ոսկե դուբլ» ֆիլմը (ռեժ. Մհեր Մկրտչյան), որը հայկական վարձությում փետրվարի 5-ից թողարկվելու է «Արարատ 73» անվանմամբ թողնում է տարօրինակ և շատ առումներով հուսահատեցնող տպավորություն։ «ԿինոՊրես»-ը արդեն դիտել է «Կյանք ու կռիվ» ֆիլմի հեղինակի նոր աշխատանքը: Թվում է՝ հեղինակները անկեղծ վերաբերմունք են ունեցել Նիկիտա Սիմոնյանի և լեգենդար «Արարատի» հանդեպ, սակայն միայն սիրով հնարավոր չէ պատմությունը դարձնել կինո։ Դրա համար անհրաժեշտ են վարպետություն, ռիթմի զգացում, տեխնիկական ճշգրտություն և կարողություն՝ կարևորն առանձնացնել երկրորդականից։ Հենց այս հարցում էլ ֆիլմը լուրջ խնդիրներ ունի։

Սկսենք լեզվից և ինտոնացիայից։ Ֆիլմը նկարահանված է այնպես, կարծես նախատեսված է միաժամանակ թե՛ հայկական, թե՛ ռուսական հանդիսատեսի համար, սակայն արդյունքում չի աշխատում ոչ մեկի համար։ Ֆիլմի հայ հերոսները գրեթե բոլորը խոսում են ռուսերեն՝ ակնհայտ լարվածությամբ։ Հանրապետությունում, որտեղ ռուսերենը երբեք չի եղել բնակչության մեծ մասի առօրյա կյանքի լեզուն, սա արհեստական է հնչում և խախտում է հավաստիության զգացումը։ Հումորն էլ կառուցված է «հայերը ուրախ ու աղմկոտ են» ստերեոտիպի վրա, բայց հնչում է անտեղի և ոչ բնական։ Հայ հանդիսատեսի համար ֆիլմը չափազանց «ռուսական» է թվում, ռուսական հանդիսատեսի համար՝ գավառական և կարծես ձեռքերը ծալած ու անուշադիր արված։

Երաժշտությունը առանձին խնդիր է։ Սաունդթրեքը հնչում է գրեթե անընդհատ, կարծես նոստալգիկ մեղեդիներով լի ձայնապնակ միացված լինի կրկնության ռեժիմով։ Հատկապես կպչուն կերպով օգտագործվում է Կոնստանտին Օրբելյանի «Դիլիջանը»՝ ամեն հարմար առիթով։ Ֆիլմը չի թողնում տեսարաններին շնչել․ զգացմունքները մշտապես փոխարինվում են երաժշտական ճնշմամբ, այլ ոչ թե դրամատուրգիայով։

Տեխնիկական կողմը թողնում է հումության զգացում։ Հնչյունավորումը հաճախ չի համընկնում շուրթերի շարժման հետ, և դա տեղի է ունենում ոչ թե առանձին դրվագներում, այլ գրեթե ամբողջ ֆիլմի ընթացքում։ Դրա հետևանքով կերպարները կարծես գոյություն ունենան իրենց ձայներից առանձին, և տեղի ունեցողը լուրջ ընկալելը դժվարանում է։

Մոնտաժը արված է կլիպային ոճով այնտեղ, որտեղ անհրաժեշտ են դադար և լռություն։ Դրամատիկ տեսարաններում՝ պարտություններից հետո, հանդերձարանում, մարզչի և թիմի խոսակցությունների ժամանակ, տեսախցիկը նետվում է դեմքից դեմք, դրվագները հաջորդում են միմյանց, կարծես Մկրտչյանը վախենում է կադրն ավելի քան երկու վայրկյան պահել, ինչից առաջացնում է սրտխառնոց: Անհաջողության և լարվածության մեջ խորանալու փոխարեն առաջանում է աղմուկի և դատարկության զգացում։

Հատկապես վատ տեսք ունի համակարգչային գրաֆիկան։ Այն շատ է և հաճախ անտեղի։ Երկրպագուներով գնացքը՝ CGI։ Օդանավակայանի հանդիպումը՝ կանաչ ֆոնի վրա։ Խաղերը՝ հաճախ նկարված դաշտում և երևակայական գնդակով։ Նույնիսկ օպերային և բալետի ազգային թատրոնի դահլիճը տեսարանում հիշեցնում է կինոթատրոն։ Այս ամենը ոչ միայն չի ավելացնում տեսարժանություն, այլև խլում է իրականության զգացումը։ Տպավորություն է ստեղծվում, թե նկարելը ավելի հեշտ էր, քան նկարահանել, բայց արդյունքը նման է վատ ֆոտոշոփի։

Սյուժեն նույնպես տառապում է տրամաբանության պակասից։ Նիկիտա Սիմոնյանը ժամանում է Երևան և իրեն զգում է օտար․ հարևանները չափազանց բարեհամբույր են, թիմը ազատությունը գնահատում է կարգապահությունից բարձր։ Սրա վրա է կառուցվում կոնֆլիկտը։ Սակայն տարօրինակն այն է, որ հենց այդ ժամանակահատվածում թիմը սկսում է հաղթել։ Հետո Սիմոնյանը «միաձուլվում է» միջավայրին՝ ընկերանում է, վստահում խաղացողներին, գնում է նրանց հետ թատրոն, և թիմը անմիջապես սկսում է պարտվել։ Ֆիլմում սա չի աշխատում․ դրամատուրգիան պահանջում է հստակ կապ հերոսի ներքին փոփոխության և արդյունքի միջև, իսկ այստեղ ամեն ինչ հակառակն է։

Ֆիլմի ավարտին մոտ թիմի համախմբումը տեղի է ունենում ոչ թե հերոսի անցած ճանապարհի շնորհիվ, այլ կոպիտ, գրեթե անեկդոտային տեսարանի միջոցով՝ «Արարատը՝ չեմպիոն» գոռոցը և «Դինամոյի» երկրպագուների հետ կռիվը։ Տեսարանը կարող է ինքնին հուզիչ լինել, սակայն այն զրոյացնում է Սիմոնյանի ողջ նախորդ ուղին։

Միևնույն ժամանակ ֆիլմում չափազանց շատ են երկրորդական և անօգուտ գծերը։ Ջինսեր ու շապիկներ վաճառող սպեկուլյանտը որևէ կերպ չի ազդում սյուժեի վրա, սակայն նրան գրեթե կենտրոնական տեղ է հատկացված։ Կոռումպացված պաշտոնյաները, որոնց շնորհիվ կիևյան «Դինամոն» դառնում է կարիկատուրային չար ուժ, հիշեցնում են վատ սատիրայի կերպարներ։ Այս ամենը կարելի էր կրճատել՝ կենտրոնանալով գլխավորի՝ Սիմոնյանի և թիմի վրա։

Ֆուտբոլը ֆիլմում զարմանալիորեն քիչ է։ Խաղերը ինտրիգ չեն պարունակում, պարզապես անցնում են։ Տակտիկական վերլուծությունը ցուցադրվում է ընդամենը մեկ անգամ։ Փոխարենը շատ են կենցաղային տեսարանները դատարկ հումորով և խորհրդային առօրյայի ռոմանտիզացմամբ՝ բակը որպես ընտանիք, ֆուտբոլ խաղացող երեխաներ, սպեկուլյանտներ, «ջերմ» ժողովուրդ։ Սա ավելի շատ հիշեցնում է մանկության հիշողություններով ներշնչված նոստալգիական երազ, ոչ թե պայքարի կենդանի պատմություն։

Առանձին պետք է նշել հայկական հյուրասիրության կերպարը։ Հարևան Անուշը թակում է դուռը՝ խնդրելով վերանորոգել միկսերը, ինչին Նիկիտա Սիմոնյանը արձագանքում է հետաքրքրությամբ, բայց անօգնական, իսկ հաջորդ օրը նույն հարևանը դուրս է վազում նրան ողջունելու, և նա կոպտում է Անուշին։ Հեղինակները փորձել են ցույց տալ ռուսացած հայի կերպար, բայց արդյունքում ցույց են տվել անտակտ անձնավորության, որին հետագայում փորձում են «դաստիարակել» նույն բակի մյուս բնակիչները՝ «Արարատի» մոլի երկրպագուները։ Արդյունքում մշակութային անհամապատասխանությունը թերի է թվում և առաջացնում է զզվանք։

Կա՞ն արդյոք դրական կողմեր։ Այո։ Եգոր Բերոևը համոզիչ է Սիմոնյանի դերում և արտաքինով նման է երիտասարդ ֆուտբոլիստի։ «Արարատի» թիմում կան խարիզմատիկ դեմքեր։ Վերջնական խաղը նկարահանված է համեմատաբար կենդանի, իսկ արխիվային կադրերը իսկապես հուզիչ են։ Բայց դա չափազանց քիչ է։

Արդյունքում «Ոսկե դուբլը» պաթոսային ֆիլմ է՝ ոչնչի մասին։ Այն չի աշխատում որպես մարզական դրամա, չի գրավում որպես պատմական ֆիլմ և չի համոզում որպես ազգային էպոս։ Տպավորություն է ստեղծվում, թե մոնտաժը արվել է նոթբուքով՝ առանց մեծ էկրանին դիտելու, իսկ ամբողջ կառուցվածքը պահվում է երաժշտության ու կարգախոսների վրա, ոչ թե դրամայի։

Այս ֆիլմը օգտակար է դիտել առավելագույնը որպես օրինակ, թե ինչպես չպետք է նկարել սպորտի մասին կինո։ Այդ իմաստով այն ակամայից հիշեցնում է Յուսուպ Ռազիկովի «Սուսերով պարը»՝ Խաչատրյանի մասին ֆիլմը․ նույն անճոռնի պաթետիկան, նույն չաշխատող դրամատուրգիան և նույն պատրանքը, թե նոստալգիան կարող է փոխարինել ռեժիսուրային։

Թարգմանված է ռուսերենից:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում
Թեմաներ Արարատ 73գրախոսություն
Նախորդ գրառում

Կինոծրագրերի իրականացում․ ինչ է նախատեսում ԿԳՄՍ նախարարությունը 2026 թվականին

Հաջորդ գրառում

Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնը հայտարարում է հայտերի ընդունման մեկնարկի մասին

Նման նյութեր Posts

«Սպասուհին». իմպուլսիվ էրոտիկ թրիլլեր Սիդնի Սուինիի և Ամանդա Սեյֆրիդի մասնակցությամբ

«Սպասուհին». իմպուլսիվ էրոտիկ թրիլլեր Սիդնի Սուինիի և Ամանդա Սեյֆրիդի մասնակցությամբ

Սերգեյ Հովսեփյան
24.01.2026
0

Հայաստանյան վարձույթում այժմ կարելի է տեսնել «Սպասուհին» («The Housemaid»)՝ փակ տարածքում ծավալվող լարված էրոտիկ թրիլլեր շքեղ առանձնատան ներսում, գլխավոր դերերում՝...

«Իմ հայկական ուրվականները». Հայրենիքի կերպարը հոր մարմնավորմամբ

«Իմ հայկական ուրվականները». Հայրենիքի կերպարը հոր մարմնավորմամբ

Սերգեյ Հովսեփյան
17.07.2025
0

Թամարա Ստեփանյանի նոր վավերագրական ֆիլմը՝ «Իմ հայկական ուրվականները», դառնում է հուզիչ ճանապարհորդություն հիշողության, ինքնության ու հոր հանդեպ սիրո խորքերում։

«Մի պարզ պատահար»՝ առանց լռելու իրավունքի

«Մի պարզ պատահար»՝ առանց լռելու իրավունքի

Սերգեյ Հովսեփյան
14.07.2025
0

Ջաֆար Փանահիի «Մի պարզ պատահար» նոր ժապավենը՝ սրամիտ ու մռայլ առակ ցավի, աբսուրդի և ռեժիմի լծի տակ ապրելու մասին:

«Նյութապաշտները»՝ սիրո և ինքնաճանաչման քնքուշ պատմություն

«Նյութապաշտները»՝ սիրո և ինքնաճանաչման քնքուշ պատմություն

Սերգեյ Հովսեփյան
24.06.2025
0

ԿինոՊրեսի գրախոսությունը «Օսկարի» հավակնորդ ռեժիսոր Սելին Սոնի «Նյութապաշտները» ֆիլմի վերաբերյալ:

Հաջորդ գրառում
Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնը հայտարարում է հայտերի ընդունման մեկնարկի մասին

Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնը հայտարարում է հայտերի ընդունման մեկնարկի մասին

  • «Անահիտ» 5-րդ մրցանակաբաշխությունը ներկայացրել է կարճ ցուցակը

    «Անահիտ» 5-րդ մրցանակաբաշխությունը ներկայացրել է կարճ ցուցակը

    0 shares
    Կիսվել 0 Tweet 0
  • Հայաստանի կինոյի հիմնադրամում մեկնարկել է ոլորտային բարեփոխումների աշխատանքային խմբի գործունեությունը

    3 shares
    Կիսվել 1 Tweet 1
  • Հանրային հեռուստաընկերությունը ճանաչվեց «Անկախության մեր ճանապարհը» ֆիլմի օգտագործման միակ իրավասու կողմը

    1 shares
    Կիսվել 0 Tweet 0
  • Ամենասեքսուալ 5 ֆիլմը՝ ըստ ԿինոՊրեսի. մաս 2

    41 shares
    Կիսվել 16 Tweet 10
  • Մեկ մրցույթ. օրենքի խախտում և համակարգային ձգձգում կինոյի ոլորտում

    2 shares
    Կիսվել 1 Tweet 1
  • Հայաստանում արգելել են «Անկախության մեր ճանապարհը» ֆիլմի ցուցադրությունը։ Դատարանը սահմանափակել է Տիգրան Պասկևիչյանի կողմից «Անկախության մեր ճանապարհը» ֆիլմի ցուցադրությունները՝ ճանաչելով Հանրային հեռուստաընկերության բացառիկ իրավունքը դրա օգտագործման նկատմամբ: #կինոպրես #կինոլուր #հայաստան
  • Մահացել է դերասանուհի Դայան Քիթոնը: Վուդի Ալենի ֆիլմերի, «Կնքահայրը» եռագրության և շատ այլ ֆիլմերի ու սերիալների աստղը 79 տարեկան էր: Հատված «Ընտանիքի հիմնաքարը» ֆիլմից:
  • Սիսիան, բաց մի թող լավագույն կարճամետրաժ ֆիլմերի դիտման հնարավորությունը։ Արի՛ Սիսիանի մշակույթի կենտրոն։ #կինոպրես #կինոլուր
  • Սիսիան, բացիր սիրտդ կինոյի առաջ։ Քաղաքում մեկնարկում է 8-րդ միջազգային Երեւանի կարճամետրաժ ֆիլմերի փառատոնը։ Արի միասին բացահայտենք հայկական կինոյի նոր անունները։ #կինոպրես #կինոլուր #kinopress
  • Վաչե Թովմասյանը @Vache Tovmasyan , Կարեն Կարագուլյանը, Մարկ Էյդելշտեյնը և Յուրի Բորիսովը տոնում են վերջինիս մասնակցությունը մրցանակաբաշխության կարճ ցուցակում: Արդեն հայտնի է, որ Բորիսովը չի ստացել մրցանակ: «Ոսկե Գլոբուսի» հաղթողներին տեսեք մեր կայքում: #կինոպրես #կինոլուր #kinopress
  • Օգոստոսի 8-ից դիտեք «Արկածներ ժամանակի լաբիրինթոսում» նոր անիմացիոն ֆիլմը հայերեն կրկնօրինակմամբ ԿինոԼոռի-ում։ 👇 Ամրագրի՛ր զանգի միջոցով 📲 +374 94 725878 #ԿինոԼոռի #KinoLori #կինոթատրոն#վանաձոր#vanadzor#cinemavanadzor
  • 🍿 Վանաձորում բացվել է @kinoloriam կինոթատրոն: Ցուցադրություն ամեն օր։ Սիրով Սպասում ենք ձեզ՝ 📞 094 725 878 Կարեն Դեմիրճյան 25/1 (Երկաթուղայինների այգի) #վանաձոր #vanadzor #cinemavanadzor #կինոթատրոն #կինոլոռի
Telegram Facebook Youtube Instagram TikTok Twitter RSS
  • Մեր մասին
  • Գովազդ
  • Կապ
  • Մեր մասին
  • Գովազդ
  • Կապ
  • Մեր մասին
  • Գովազդ
  • Կապ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է:

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Բան չգտա
Բոլոր արդյունքները
  • ԼՈՒՐԵՐ
    • Ֆինանսավորում
    • Հեռուստատեսություն
    • Արտադրություն
    • Վարձույթ
    • Ինտերնետ
    • Հարցազրույցներ
    • Ընտրանի
  • ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
  • ԼԻԿԿԱՅԱՆ
    • ՊԵՏԱԿ
    • ԿԻՆՈԿԱՏԱԼՈԳ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
    • Բառարան
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • ԳՈՎԱԶԴ
  • ԿԱՊ
  • English
  • Русский

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: