• Վերջին
  • Հանրաճանաչ
Կինոարվեստը և Խորհրդային Հայաստանի իշխանությունների քաղաքականությունը 1945-1956 թթ.: Մաս 1

Կինոարվեստը և Խորհրդային Հայաստանի իշխանությունների քաղաքականությունը 1945-1956 թթ.: Մաս 1

07.04.2020
Ավելի քան չորս տարվա ուշացում․ կինեմատոգրաֆիայի ֆինանսավորման կարգը նախատեսվում է ընդունել օրենքի փոփոխությունից հետո

Ավելի քան չորս տարվա ուշացում․ կինեմատոգրաֆիայի ֆինանսավորման կարգը նախատեսվում է ընդունել օրենքի փոփոխությունից հետո

05.11.2026
«Վրիժառուների» պրեմիերան հետաձգվել է․ Հայաստանի կինովարձույթը հարմարեցվո՞ւմ է Ռուսաստանի ստվերային շուկային

«Վրիժառուների» պրեմիերան հետաձգվել է․ Հայաստանի կինովարձույթը հարմարեցվո՞ւմ է Ռուսաստանի ստվերային շուկային

05.11.2026
Հաստատվել է Հայաստանի կինոյի հիմնադրամի հոգաբարձուների կազմը

90 հայտ՝ 272,7 մլն դրամի համար․ Կինոյի հիմնադրամը հրապարակել է 2026-ի մրցույթի տվյալները

31.10.2026
Գովազդ
Սամվել Թադևոսյանը Տաշքենդում է․ հայ դերասանը կարժանանա Golden Globes Beacon Award մրցանակին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Սամվել Թադևոսյանը Տաշքենդում է․ հայ դերասանը կարժանանա Golden Globes Beacon Award մրցանակին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

24.10.2026
«Street Fighter». 82 միլիոն դոլարանոց չկայացած պոռնոֆիլմ

«Street Fighter». 82 միլիոն դոլարանոց չկայացած պոռնոֆիլմ

24.10.2026
Ջիվան Ավետիսյանի «Վերածնվածը» ֆիլմի պրեմիերան կայացել է Warner Bros. ստուդիայում

Ջիվան Ավետիսյանի «Վերածնվածը» ֆիլմի պրեմիերան կայացել է Warner Bros. ստուդիայում

19.10.2026
Սամվել Թադևոսյանը Golden Globes Silk Road Tribute Gala-ում կարժանանա Beacon Award-ին

Սամվել Թադևոսյանը Golden Globes Silk Road Tribute Gala-ում կարժանանա Beacon Award-ին

15.10.2026
«Նոր Մեր բակը»․ հայտարարվել է հայկական հայտնի ֆիլմաշարի նոր շարունակության մասին՝ 30 տարի անց

«Նոր Մեր բակը»․ հայտարարվել է հայկական հայտնի ֆիլմաշարի նոր շարունակության մասին՝ 30 տարի անց

14.10.2026
Երբ քաղաքը կորցրեց իր մեծ էկրանը․ Հայաստանի մարզային կինոթատրոնների 35-ամյակը

Երբ քաղաքը կորցրեց իր մեծ էկրանը․ Հայաստանի մարզային կինոթատրոնների 35-ամյակը

11.10.2026
«Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նոր նախագծով առաջարկվում է ընդլայնել Կինոյի հիմնադրամի լիազորությունները

«Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նոր նախագծով առաջարկվում է ընդլայնել Կինոյի հիմնադրամի լիազորությունները

10.10.2026
  • Մեր մասին
  • Կինոկատալոգ
  • Գովազդ
  • English
  • Русский
Հինգշաբթի, 5 Նոյեմբերի, 2026
  • Մուտք
ԿինոՊրես
Ունե՞ք տեղեկություն
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
ԿինոՊրես
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Կինոարդյունաբերություն Հայաստան

Կինոարվեստը և Խորհրդային Հայաստանի իշխանությունների քաղաքականությունը 1945-1956 թթ.: Մաս 1

Առաջին մասում՝ 1945-1956 թթ. խորհրդային քաղաքականության ֆոնին քննվում է, թե ինչպես ձևավորվեց հայկական կինոյի գաղափարական օրակարգը։

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
07.04.2020
Բաժին՝ Հայաստան, Նամակներ անցյալից, Սովետական Հայաստան
Ընթերցման ժամանակ՝1 րոպե
Կինոարվեստը և Խորհրդային Հայաստանի իշխանությունների քաղաքականությունը 1945-1956 թթ.: Մաս 1
252
ԴԻՏՈՒՄՆԵՐ
FacebookWhatsAppLinkedIn

ԿինոՊրեսը հոդվածների շարքով ներկայացնում է «Բանբեր Հայաստանի արխիվներից» գիտահանրամատչելի հանդեսի «Կինոարվեստը և Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության իշխանությունների քաղաքականությունը 1945-1956 թթ.» ուսումնասիրությունը: Գուցե մեր անցյալը օգնի հասկանալ ներկան և գտնել խնդիրների լուծման ճանապարհը:

«1946թ. սեպտեմբերի 4-ին ՀամԿ(բ)Կ Կենտկոմի Կազմբյուրոն «Մեծ կյանք» կինոնկարի մասին որոշում ընդունեց, որը կանխորոշեց խորհրդային կինոարվեստի հետագա ճակատագիրը: Այս ֆիլմը նվիրված էր Դոնբասի վերականգնմանը: Այն կուսակցական վերադասը մի շարք նկատառումներով գնահատեց որպես «գաղափարա-քաղաքական առումով արատավոր և գեղարվեստական տեսանկյունից ծայրահեղ թույլ»:

ՀամԿ(բ)Կ Կենտկոմի Քաղբյուրոն 1946թ. դեկտեմբերի 16-ին ընդունեց «Կինոարտադրության կազմակերպման խոշոր բացթողումների և կինոստուդիաներում պետական միջոցների գողության զանգվածային փաստերի մասին» որոշում:

Այդտեղ մասնավորապես հիշատակվում էր, որ Երևանի կինոստուդիան 1946թ. ոչ մի ֆիլմ չի թողարկել, որ այնտեղ ստուգումների արդյունքում հայտնաբերվել են պետական սեփականության հափշտակման դեպքեր: Այս որոշմամբ վերացվեց սցենարներ քննարկող և հաստատող մարմինների բազմակիությունը: Այսուհետ կինոնկարների սցենարների քննարկումն ու հաստատումը հանձնարարվեց անձամբ ԽՍՀՄ Կինեմատոգրաֆիայի նախարարին և Գեղարվեստական խորհրդին: Միաժամանակ, նախարարին պարտավորեցրեցին կառավարության հաստատմանը ներկայացնել յուրաքանչյուր լիամետրաժ գեղարվեստական ֆիլմ:

ՀԿ(բ)Կ Կենտկոմի Բյուրոն 1946թ. դեկտեմբերի 7-ին ընդունեց Երևանի կինոստուդիայի աշխատանքների բարելավման միջոցառումների մասին որոշում:

Կինոստուդիան սկսել էր անբավարար աշխատել: Բավական է նշել, որ պատերազմի սկզբից սկսած նկարահանվել էր ընդամենը երկու գեղարվեստական կինոնկար` «Դավիթ Բեկ» և «Մի անգամ գիշերը»: Փաստորեն, ստուդիայի ողջ գործունեությունը սահմանափակվել էր փաստագրական-վավերագրական ֆիլմերի նկարահանմամբ և կրկնօրինակմամբ: Մյուս կողմից, չնայած կուսակցական վերադասի բազմաթիվ հրահանգներին` կինոստուդիայի ղեկավարությունն այդպես էլ անցում չէր կատարել ժամանակակից թեմատիկայի: Ավելին, սցենարների ստեղծման նպատակով չէին ընդգրկվել հայ գրողները: Կինոստուդիայի արտադրա-տեխնիկական բազան բարձրորակ գեղարվեստական կինոնկարների թողարկման ժամանակակից պայմաններին չէր բավարարում, զուրկ էր անհրաժեշտ կինոտեխնիկայից:

Մյուս կողմից, ՀԽՍՀ Կինեմատոգրաֆիայի նախարարությունը քննադատվեց կինոստուդիայի աշխատանքը վատ ղեկավարելու համար: Նրան հանձնարարվեց սցենարական աշխատանքներում ներգրավել գրողների լավագույն կադրերին՝ այդ թվում նաև Մոսկվայից, Գրողների միության հետ անցկացնել կինոդրամատուրգիայի հատուկ խորհրդակցություն՝ քննարկելով կինոստուդիայի սցենարային պատվերների թեմատիկ պլանը: Ըստ այդմ, 1947թ. պետք է ժամանակակից խորհրդային թեմայով լավագույն սցենարի մրցույթ անցկացվեր: Գրողների միությանը կից կազմակերպվեց կինոդրամատուրգների սեկցիա:

Երիտասարդ ստեղծագործական և տեխնիկական կադրերի պատրաստման նպատակով հանձնարարվեց առաջնահերթ ուշադրություն դարձնել նրանց համար մարքսիզմ-լենինիզմի հիմունքների, պատմության և փիլիսոփայության, ռեժիսորական, դերասանական, օպերատորական արվեստի հարցերի վերաբերյալ պարբերական դասախոսությունների կազմակերպումը:

Քաղաքական տեսանկյունից կուսակցական վերադասն առաջնահերթային խնդիր էր համարում կինոստուդիայի կուսկազմակերպության ղեկավարության ամրապնդումը քաղաքականապես պատրաստված կադրերով: Ըստ այդմ, անհրաժեշտ էր համարվում ստուդիայի աշխատողների շրջանում գաղափարա-դա- ստիարակչական աշխատանքի ուժեղացումը և սոցիալիստական մրցության լայնորեն ծավալումը: Առանձնահատուկ խստությամբ կինոստուդիայի ղեկավարությունը զգուշացվեց շտապ քայլեր չձեռնարկելու համար աշխատանքից հեռացմամբ:

Կինոարվեստի նկատմամբ իշխանությունների առանձնահատուկ ուշադրությամբ պետք է բացատրել ՀԿ(բ)Կ Կենտկոմի քարոզչության գծով քարտուղար Զ.Գրիգորյանի 1946թ. նոյեմբերի 26-ի զեկուցագիրը Գր.Հարությունյանին Երևանի կինոստուդիայի աշխատանքների վերաբերյալ:

Քննադատաբար նշվում էր կինոստուդիայի աշխատանքների կտրուկ վատթարացման փաստը՝ հատկապես ժամանակակից թեմաներին չանցնելու առումով: Խիստ քննադատության ենթարկվեց սցենարային բաժինը, որը համարվում էր ստուդիայի հիմնական առաջատար բաժինը, քանզի սցենարների պատվերները տրվում էին մեծ մասամբ պատահական մարդկանց: Այս առումով, անընդունելի էր համարվում պատմական թեմաներով տարվելը և ժամանակակից թեմաների անտեսումը: Ըստ այդմ, ստուդիայի «ամենախոցելի» տեղը համարվում էր հենց այս ոլորտը:

Ստուդիայի արտադրա-տեխնիկական բազան գնահատվում էր որպես «խղճուկ» և ժամանակակից պայմաններին չհամապատասխանող: Սա բացատրվում էր կինոարտադրության հետագա աճի հստակ հեռանկարի բացակայությամբ: Ստուդիայի բոլոր առկա արտադրամասերը տեղավորված էին ոչ պիտանի և չհարմարեցված շինություններում, նրանց միջև անմիջական կապ չկար: Ավելին, բացակայում էին համալիր գործունեության համար անհրաժեշտ մի շարք արտադրամասեր: Ընդ որում, ստուդիան տարածքն ընդարձակելու հնարավորություն չուներ: Ստուդիան աշխատում էր դեռևս 1927-1929թթ. սարքավորումներով, որոնցից պիտանի էր մնացել 40 տոկոսը: Նման վիճակով Երևանի կինոստուդիան միանշանակ համարվում էր որպես անլիարժեք արտադրական ձեռնարկություն:

Անմխիթար էր գնահատվում կինոստուդիայի ռեժիսորական, օպերատորական, նկարչական կադրերի պատրաստման վիճակը: Քաղաքական սխալ էր համարվում երիտասարդ կադրերի շրջանում գաղափարա-դաստիարակչական որևէ աշխատանքի բացակայությունը, ինչի համար մեղադրվում էր ստուդիայի ղեկավարությունը: Այս հանգամանքով էր բացատրվում նաև քննադատության և ինքնաքննադատության բացակայությունը: Դերասանական կադրերի պատրաստման վիճակը գնահատվում էր որպես «շատ վատ», քանզի փաստացի կերպով նրանց հետ ոչ մի աշխատանք չէր կատարվում: Երևանի կինոստուդիայում բացակայում էր կայուն ֆինանսական կարգ, ինչի արդյունքում գումարներն աննպատակային էին ծախսվում: Առանձնակի կերպով քննադատվեց ստուդիայի կուսկազմակերպության գործունեությունը’ քաղաքական և գաղափարական անհրաժեշտ աշխատանք չկատարելու համար:»

  • «Կինոարվեստը և Խորհրդային Հայաստանի իշխանությունների քաղաքականությունը 1945-1956 թթ.: Մաս 2» կարդացեք այստեղ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում
Views: 22
Պիտակներ՝ լրահոսԽորհրդային Հայաստաննամակներ անցյալից
Նախորդ նյութը

Հարավային Կորեայի կառավարությունը նախատեսում է աջակցել կինոարդյունաբերությանը

Հաջորդ նյութը

5 ֆիլմ, որոնք կարեւոր է տեսնել #metoo դարաշրջանում

Առնչվող Նյութեր

Ավելի քան չորս տարվա ուշացում․ կինեմատոգրաֆիայի ֆինանսավորման կարգը նախատեսվում է ընդունել օրենքի փոփոխությունից հետո

Ավելի քան չորս տարվա ուշացում․ կինեմատոգրաֆիայի ֆինանսավորման կարգը նախատեսվում է ընդունել օրենքի փոփոխությունից հետո

Հեղինակ՝ KinoPress Staff
05.11.2026

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հաստատել է, որ «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքով նախատեսված պետական ֆինանսավորում տրամադրելու կարգը մինչ օրս ընդունված չէ։ Կառավարությունը համապատասխան...

Հաստատվել է Հայաստանի կինոյի հիմնադրամի հոգաբարձուների կազմը

90 հայտ՝ 272,7 մլն դրամի համար․ Կինոյի հիմնադրամը հրապարակել է 2026-ի մրցույթի տվյալները

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
31.10.2026

Հայաստանի կինոյի հիմնադրամը հրապարակել է 2026-ի մրցույթների առաջին արդյունքները․ 90 հայտից գնահատման փուլ է անցել 43 նախագիծ՝ 272,7 մլն դրամի...

Սամվել Թադևոսյանը Տաշքենդում է․ հայ դերասանը կարժանանա Golden Globes Beacon Award մրցանակին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Սամվել Թադևոսյանը Տաշքենդում է․ հայ դերասանը կարժանանա Golden Globes Beacon Award մրցանակին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Հեղինակ՝ KinoPress Staff
24.10.2026

Հայ դերասան Սամվել Թադևոսյանը ժամանել է Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդ՝ մասնակցելու հոկտեմբերի 23-24-ին անցկացվող Golden Globes Silk Road Tribute Gala միջազգային...

Երբ քաղաքը կորցրեց իր մեծ էկրանը․ Հայաստանի մարզային կինոթատրոնների 35-ամյակը

Երբ քաղաքը կորցրեց իր մեծ էկրանը․ Հայաստանի մարզային կինոթատրոնների 35-ամյակը

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
11.10.2026

Հայաստանի քաղաքների նախկին կինոթատրոնները, անկախության 35 տարվա փոփոխությունները և մեծ էկրանի անհավասար հասանելիությունը մարզերում։

Հաջորդ նյութը
5 ֆիլմ, որոնք կարեւոր է տեսնել #metoo դարաշրջանում

5 ֆիլմ, որոնք կարեւոր է տեսնել #metoo դարաշրջանում

  • «Վրիժառուների» պրեմիերան հետաձգվել է․ Հայաստանի կինովարձույթը հարմարեցվո՞ւմ է Ռուսաստանի ստվերային շուկային

    «Վրիժառուների» պրեմիերան հետաձգվել է․ Հայաստանի կինովարձույթը հարմարեցվո՞ւմ է Ռուսաստանի ստվերային շուկային

    0 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
  • Ավելի քան չորս տարվա ուշացում․ կինեմատոգրաֆիայի ֆինանսավորման կարգը նախատեսվում է ընդունել օրենքի փոփոխությունից հետո

    0 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
  • Արամ Ասատրյանի մասին գեղարվեստական ֆիլմ կնկարահանվի

    4 կիսումներ
    Կիսվել 2 Հրապարակել X-ում 1
  • 5 ֆիլմ պոռնիկների մասին. մաս 1

    36 կիսումներ
    Կիսվել 14 Հրապարակել X-ում 9
  • Հրապարակվել է «Մեկին մեկ» նոր կատակերգության պաստառը․ ֆիլմը կինոթատրոններում կլինի սեպտեմբերի 24-ից

    35 կիսումներ
    Կիսվել 14 Հրապարակել X-ում 9
Telegram Facebook YouTube Instagram TikTok X RSS

«ԿինոՊրես»-ը հայկական անկախ առցանց լրատվամիջոց է՝ նվիրված կինոյին, կինոարդյունաբերությանը և մշակութային քաղաքականությանը։

ԿինոՊրես

  • Մեր մասին
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Լուսաբանման սկզբունքներ
  • Ունե՞ք տեղեկություն

Օգտակար

  • Գովազդ
  • Նյութ առաջարկել
  • Հեղինակներ
  • Կինոկատալոգ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է:

Բարի վերադարձ։

Մուտք գործեք ձեր հաշիվ

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վերականգնել գաղտնաբառը

Գաղտնաբառը վերականգնելու համար մուտքագրեք օգտանունը կամ էլ. հասցեն։

Մուտք գործել

Ավելացնել նոր տեսացանկ

Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • ԼՈՒՐԵՐ
    • Ֆինանսավորում
    • Հեռուստատեսություն
    • Արտադրություն
    • Վարձույթ
    • Ինտերնետ
    • Հարցազրույցներ
    • Ընտրանի
  • ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
  • ԼԻԿԿԱՅԱՆ
    • ՊԵՏԱԿ
    • ԿԻՆՈԿԱՏԱԼՈԳ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
    • Բառարան
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • ԳՈՎԱԶԴ
  • ԿԱՊ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: