Հայաստանի կինոյի հիմնադրամի անկախ խորհրդական Արմեն Խաչատրյանը նոյեմբերի 5-ին Մոսկվայում մասնակցել է «Ռուսաստանի ժողովուրդներ» կինոֆորումի շրջանակում անցկացված միջազգային կլոր սեղանին։
2026 թվականի սեպտեմբերի 18–20-ը Մեղրիում կանցկացվի «Համագործակցության երկրների կինոփառատոնը», որը կմիավորի Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի և Ուզբեկստանի երիտասարդ ռեժիսորներին։
Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմը, ավելի քան կես դար անց իր պրեմիերայից հետո, շարունակում է գտնել հանդիսատես․ Հարավային Կորեայում դրա վարձույթը տևել է մինչև 2026 թվականի փետրվարը։