• Վերջին
  • Հանրաճանաչ
Կինոյի հիմնադրամը հետին թվով է թարմացրել կայքը․ 2026-ի առաջին մրցույթի մասին տեղեկություն դեռ չկա

Կինոյի հիմնադրամը հետին թվով է թարմացրել կայքը․ 2026-ի առաջին մրցույթի մասին տեղեկություն դեռ չկա

09.06.2026
Հաստատվել է Հայաստանի կինոյի հիմնադրամի հոգաբարձուների կազմը

90 հայտ՝ 272,7 մլն դրամի համար․ Կինոյի հիմնադրամը հրապարակել է 2026-ի մրցույթի տվյալները

31.10.2026
Սամվել Թադևոսյանը Տաշքենդում է․ հայ դերասանը կարժանանա Golden Globes Beacon Award մրցանակին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Սամվել Թադևոսյանը Տաշքենդում է․ հայ դերասանը կարժանանա Golden Globes Beacon Award մրցանակին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

24.10.2026
«Street Fighter». 82 միլիոն դոլարանոց չկայացած պոռնոֆիլմ

«Street Fighter». 82 միլիոն դոլարանոց չկայացած պոռնոֆիլմ

24.10.2026
Գովազդ
Ջիվան Ավետիսյանի «Վերածնվածը» ֆիլմի պրեմիերան կայացել է Warner Bros. ստուդիայում

Ջիվան Ավետիսյանի «Վերածնվածը» ֆիլմի պրեմիերան կայացել է Warner Bros. ստուդիայում

19.10.2026
Սամվել Թադևոսյանը Golden Globes Silk Road Tribute Gala-ում կարժանանա Beacon Award-ին

Սամվել Թադևոսյանը Golden Globes Silk Road Tribute Gala-ում կարժանանա Beacon Award-ին

15.10.2026
«Նոր Մեր բակը»․ հայտարարվել է հայկական հայտնի ֆիլմաշարի նոր շարունակության մասին՝ 30 տարի անց

«Նոր Մեր բակը»․ հայտարարվել է հայկական հայտնի ֆիլմաշարի նոր շարունակության մասին՝ 30 տարի անց

14.10.2026
Երբ քաղաքը կորցրեց իր մեծ էկրանը․ Հայաստանի մարզային կինոթատրոնների 35-ամյակը

Երբ քաղաքը կորցրեց իր մեծ էկրանը․ Հայաստանի մարզային կինոթատրոնների 35-ամյակը

11.10.2026
«Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նոր նախագծով առաջարկվում է ընդլայնել Կինոյի հիմնադրամի լիազորությունները

«Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նոր նախագծով առաջարկվում է ընդլայնել Կինոյի հիմնադրամի լիազորությունները

10.10.2026
Армения  в центре внимания индийского Международного кинофестиваля в Керале

Կառավարությունը հավանություն է տվել սերիալների համատեղ արտադրության մասին եվրոպական կոնվենցիայի ստորագրմանը

10.10.2026
Դատախազությունը պահանջում է բռնագանձում տարածել նախկին «Այրարատ» կինոթատրոնի գույքի վրա

Դատախազությունը պահանջում է բռնագանձում տարածել նախկին «Այրարատ» կինոթատրոնի գույքի վրա

09.10.2026
  • Մեր մասին
  • Կինոկատալոգ
  • Գովազդ
  • English
  • Русский
Կիրակի, 1 Նոյեմբերի, 2026
  • Մուտք
ԿինոՊրես
Ունե՞ք տեղեկություն
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
ԿինոՊրես
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Վերլուծություն

Կինոյի հիմնադրամը հետին թվով է թարմացրել կայքը․ 2026-ի առաջին մրցույթի մասին տեղեկություն դեռ չկա

Հիմնադրամի կայքում հետին թվով հայտնվել են ապրիլ-մայիսյան նյութեր, բայց 2026-ի առաջին մրցույթի մասին տեղեկություն դեռ չկա։

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
09.06.2026
Բաժին՝ Վերլուծություն
Ընթերցման ժամանակ՝1 րոպե
Կինոյի հիմնադրամը հետին թվով է թարմացրել կայքը․ 2026-ի առաջին մրցույթի մասին տեղեկություն դեռ չկա
6
ԴԻՏՈՒՄՆԵՐ
FacebookWhatsAppLinkedIn

Հայաստանի կինոյի հիմնադրամի պաշտոնական կայքում հայտնվել են ապրիլ և մայիս ամիսներին վերաբերող մի շարք հրապարակումներ, որոնք մայիսի 20-ի դրությամբ կայքի գլխավոր էջի «Նորություններ» բաժնում տեսանելի չէին։

«ԿինոՊրես»-ի դիտարկմամբ՝ Wayback Machine-ի՝ 2026 թվականի մայիսի 20-ին պահպանված տարբերակում Հայաստանի կինոյի հիմնադրամի կայքի «Նորություններ» բաժնում վերջին հրապարակումներից մեկը վերաբերում էր «Հայֆիլմ» կինոստուդիան ԿԳՄՍ նախարարությանը վերադարձնելու մասին նյութին։ Դրան հաջորդում էին հիմնականում մարտի և փետրվարի հրապարակումներ։

Մինչդեռ կայքի ներկայիս տարբերակում արդեն տեղադրված են ապրիլ-մայիս ամիսներին վերաբերող մի շարք նյութեր՝ «Սպիտակ Ոսկոր» ֆիլմի ցուցադրության, Հայաստանի կինոյի հիմնադրամի և Վրաստանի ազգային կինոկենտրոնի միջև Կաննի կինոշուկայում ստորագրված հուշագրի, Annecy Classics ծրագրում հայկական անիմացիայի ներկայացման, Cannes Classics բաժնում Արտավազդ Փելեշյանի ֆիլմերի ծրագրի, Cash Rebate-ին նվիրված տեղեկատվական հանդիպման, CinéFabrique կինոդպրոցի ներկայացուցիչների այցի և այլ թեմաների մասին։

Սակայն հենց Cannes Classics-ում Արտավազդ Փելեշյանի ֆիլմերի ներկայացման թեման ցույց է տալիս կայքի ընտրովի թարմացման խնդիրը։ Մայիսի 23-ին Հայաստանի կինոյի հիմնադրամը միայն Facebook-ի իր էջում հրապարակեց պարզաբանման և ներողության գրառում՝ կապված նախորդ հրապարակման մեջ Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախկին տնօրեն Շուշանիկ Միրզախանյանի ներդրումը պատշաճ կերպով չներկայացնելու հետ։

Փելեշյանի կադրից դուրս․ կինոգործիչները քննադատում են Կինոյի հիմնադրամին իրականությունը խեղաթյուրելու համար

Այդ գրառմամբ հիմնադրամը կարևոր էր համարել հատուկ շնորհակալություն հայտնել Շուշանիկ Միրզախանյանին՝ նշելով նրա երկարամյա աշխատանքը հայկական կինոժառանգության հանրահռչակման և հայկական կինոյի միջազգային ներկայացման գործում։ Միևնույն ժամանակ հիմնադրամը ցավ էր հայտնել, որ նախորդ հրապարակման մեջ տեղի ունեցած սխալի հետևանքով պատշաճ կերպով չէր ներկայացվել նրա մասնագիտական ներդրումը։

Ավելին՝ հիմնադրամը նույն գրառմամբ տեղեկացրել էր, որ տվյալ հրապարակման կապակցությամբ կնշանակվի ծառայողական քննություն՝ պարզելու, թե ինչպես է թույլ տրվել նման հրապարակում, և որ պատասխանատու անձինք բացատրություններ կտան ու պատասխանատվություն կկրեն հիմնադրամի ներքին կարգերի շրջանակում։

Սակայն 2026 թվականի հունիսի 9-ի դրությամբ հիմնադրամը հրապարակային կերպով չի ներկայացրել, թե ինչ ընթացք է ստացել այդ ծառայողական քննությունը, ինչ հետևություններ են արվել և արդյոք որևէ պատասխանատվություն կիրառվել է։ Այս պարզաբանումը նույնպես տեղ չի գտել հիմնադրամի պաշտոնական կայքում՝ մնալով սոցիալական ցանցի մակարդակում։

Այսպիսով, խնդիրը միայն ուշացած թարմացումը չէ։ Հիմնադրամի հրապարակումներից շատերը բովանդակությամբ հիշեցնում են սոցիալական ցանցերում ավելի վաղ տարածված հաղորդագրություններ, որոնք հետագայում տեղափոխվել են պաշտոնական կայք։ Սակայն որոշ կարևոր պարզաբանումներ, այդ թվում՝ Փելեշյանի ֆիլմերի ներկայացման շուրջ առաջացած քննադատության վերաբերյալ գրառումը, այդպես էլ չեն դարձել պաշտոնական կայքի մաս։

Պաշտոնական կայքը սոցիալական ցանցի կրկնօրինակ չէ։ Այն հանրային հիշողության, հաշվետվողականության և ստուգելի տեղեկատվության հարթակ է։ Հատկապես այն կառույցի դեպքում, որը զբաղվում է պետական ֆինանսավորմամբ, մրցույթներով, ոլորտային ծրագրերով և հայկական կինոյի համար հանրային նշանակություն ունեցող գործընթացներով։

«ԿինոՊրես»-ը նախկինում բազմիցս հարցումներ է ուղարկել ինչպես Հայաստանի կինոյի հիմնադրամին, այնպես էլ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ փորձելով պարզել, թե ինչու է հիմնադրամի պաշտոնական կայքը վարվում այս ձևով, ինչ տեխնիկական խնդիրների մասին է խոսքը և երբ է նախատեսվում ապահովել կայքի լիարժեք ու կանոնավոր աշխատանքը։ Սակայն բովանդակային պատասխան չի ստացվել, որը կբացատրեր իրավիճակը կամ կներկայացներ խնդրի լուծման հստակ ժամկետներ։

Առավել մտահոգիչ է այն, որ 2026 թվականի հունիսի 9-ի դրությամբ Հայաստանի կինոյի հիմնադրամի կայքում դեռևս տեսանելի չէ ամբողջական տեղեկատվություն 2026 թվականի առաջին պետական ֆինանսավորման մրցույթի վերաբերյալ։ Կայքի «Հայտարարություն» բաժնում առաջինը երևում է ապրիլի 8-ի հայտարարությունը՝ ազգային ֆիլմերի նախագծերի պետական ֆինանսավորման մրցույթներին մասնակցող հայտերը գնահատող հանձնախմբերի անդամների թեկնածուների ցանկի համալրման մասին։ Սակայն 2026 թվականի առաջին մրցույթի մեկնարկի, ժամկետների, պայմանների կամ հայտերի ընդունման վերաբերյալ առանձին հրապարակում կայքում տեսանելի չէ։

Հիմնադրամի գործող կանոնակարգով, որը ընդունվել էր «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքների պահանջներին հակառակ, մրցույթի մասին հայտարարությունը պետք է հրապարակվի ազգային մարմնի պաշտոնական կայքում, զանգվածային լրատվության այլ միջոցներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում։ Այս ֆոնին կայքում մրցույթի վերաբերյալ ամբողջական տեղեկատվության բացակայությունը նոր հարցեր է առաջացնում ոլորտի մասնակիցների հավասար տեղեկացվածության և հանրային վերահսկողության տեսանկյունից։

Երբ պաշտոնական տեղեկությունը հրապարակվում է ուշացումով, ընտրովի և առանց բավարար բացատրության, ստեղծվում է փակության տպավորություն՝ հատկապես այն դեպքում, երբ կառույցը տնօրինում է պետական բյուջեից հատկացվող միջոցներ։ Հայաստանի կինոյի հիմնադրամի դեպքում սա այլևս միայն տեխնիկական հարց չէ, այլ հանրային հաղորդակցության և հաշվետվողականության խնդիր։

«ԿինոՊրես»-ը շարունակելու է հետևել Հայաստանի կինոյի հիմնադրամի պաշտոնական կայքի, մրցութային գործընթացների և պետական ֆինանսավորման վերաբերյալ հրապարակումների թափանցիկությանը։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում
Views: 45
Պիտակներ՝ թափանցիկությունկինոարտադրությունՀայաստանՀայաստանի կինոյի հիմնադրամ
Նախորդ նյութը

Ռուսաստանում արգելվել են «Կոչիր ինձ քո անունով» և ևս երկու ֆիլմ

Հաջորդ նյութը

«ՄԷԿ ԿԱԴՐ» 24-րդ փառատոնը մեկնարկել է. Երևանում կցուցադրվի 109 ֆիլմ

Առնչվող Նյութեր

Հայաստանի կինոյի հիմնադրամի գործունեությունը 2025 թվականին. ամփոփ դիտարկում

Երկրորդ տարին՝ սպասման մեջ․ կհասցնի՞ Կինոյի հիմնադրամը 2026-ին որևէ նոր ֆիլմ ֆինանսավորել

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
04.10.2026

2026-ի պետական աջակցության մրցույթի հայտերի ընդունումից մեկ ամիս անց փորձագիտական կազմերը դեռ չեն հրապարակվել, իսկ կանոնակարգային ժամկետները մրցույթի ավարտը հասցնում...

Ռուսական կինոն կորցնում է դիրքերը ԱՊՀ-ում. տեղական կինոարդյունաբերությունները մեծացնում են ազդեցությունը

Ռուսական կինոն կորցնում է դիրքերը ԱՊՀ-ում. տեղական կինոարդյունաբերությունները մեծացնում են ազդեցությունը

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
04.10.2026

ԱՊՀ երկրների կինոշուկաներում տեղական ֆիլմերն ուժեղացնում են դիրքերը, մինչդեռ ռուսական կինոն բախվում է մրցակցության և տեղայնացման նոր պահանջների։

«Հայաստանի կինոյի հիմնադրամը որևէ պատասխան չի տվել»․ Kissani Films-ը՝ Անսիի իրավիճակի մասին

Աշխատակազմը կրճատվել է, ծախսերը՝ աճել․ ի՞նչ է կատարվում Հայաստանի կինոյի հիմնադրամում

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
16.08.2026

Հայաստանի կինոյի հիմնադրամում աշխատակազմը կրճատվել է, իսկ վճարումներն ու վարչական ծախսերը՝ աճել․ ի՞նչ են բացահայտում 2025-ի թվերը։

Երկու գնում, երկու կանոն․ ինչո՞ւ Կինոյի հիմնադրամը «ԿԻՌԱ»-ին ընտրեց առանց մրցակցության

Երկու գնում, երկու կանոն․ ինչո՞ւ Կինոյի հիմնադրամը «ԿԻՌԱ»-ին ընտրեց առանց մրցակցության

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
28.07.2026

Նույն պետական ծրագրում խաղարկային ֆիլմերի համար Հայաստանի կինոյի հիմնադրամը մրցակցային գնում կազմակերպեց, իսկ անիմացիոնների վերականգնումը հանձնվեց միայն «ԿԻՌԱ»-ին։

Հաջորդ նյութը
«ՄԷԿ ԿԱԴՐ» 24-րդ փառատոնը մեկնարկել է. Երևանում կցուցադրվի 109 ֆիլմ

«ՄԷԿ ԿԱԴՐ» 24-րդ փառատոնը մեկնարկել է. Երևանում կցուցադրվի 109 ֆիլմ

  • Հաստատվել է Հայաստանի կինոյի հիմնադրամի հոգաբարձուների կազմը

    90 հայտ՝ 272,7 մլն դրամի համար․ Կինոյի հիմնադրամը հրապարակել է 2026-ի մրցույթի տվյալները

    1 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
  • Հրապարակվել է «Մեկին մեկ» նոր կատակերգության պաստառը․ ֆիլմը կինոթատրոններում կլինի սեպտեմբերի 24-ից

    35 կիսումներ
    Կիսվել 14 Հրապարակել X-ում 9
  • 5 ֆիլմ պոռնիկների մասին. մաս 1

    36 կիսումներ
    Կիսվել 14 Հրապարակել X-ում 9
  • «Մոնթե» ֆիլմի պրեմիերան կկայանա նոյեմբերի 25-ին

    1 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
  • 5 լավագույն ֆիլմ պոռնոյի մասին

    46 կիսումներ
    Կիսվել 18 Հրապարակել X-ում 12
Telegram Facebook YouTube Instagram TikTok X RSS

«ԿինոՊրես»-ը հայկական անկախ առցանց լրատվամիջոց է՝ նվիրված կինոյին, կինոարդյունաբերությանը և մշակութային քաղաքականությանը։

ԿինոՊրես

  • Մեր մասին
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Լուսաբանման սկզբունքներ
  • Ունե՞ք տեղեկություն

Օգտակար

  • Գովազդ
  • Նյութ առաջարկել
  • Հեղինակներ
  • Կինոկատալոգ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է:

Բարի վերադարձ։

Մուտք գործեք ձեր հաշիվ

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վերականգնել գաղտնաբառը

Գաղտնաբառը վերականգնելու համար մուտքագրեք օգտանունը կամ էլ. հասցեն։

Մուտք գործել

Ավելացնել նոր տեսացանկ

Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • ԼՈՒՐԵՐ
    • Ֆինանսավորում
    • Հեռուստատեսություն
    • Արտադրություն
    • Վարձույթ
    • Ինտերնետ
    • Հարցազրույցներ
    • Ընտրանի
  • ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
  • ԼԻԿԿԱՅԱՆ
    • ՊԵՏԱԿ
    • ԿԻՆՈԿԱՏԱԼՈԳ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
    • Բառարան
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • ԳՈՎԱԶԴ
  • ԿԱՊ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: