• Վերջին
  • Հանրաճանաչ
Փելեշյանի կադրից դուրս․ կինոգործիչները քննադատում են Կինոյի հիմնադրամին իրականությունը խեղաթյուրելու համար

Փելեշյանի կադրից դուրս․ կինոգործիչները քննադատում են Կինոյի հիմնադրամին իրականությունը խեղաթյուրելու համար

23.05.2026
Սամվել Թադևոսյանը Golden Globes Silk Road Tribute Gala-ում կարժանանա Beacon Award-ին

Սամվել Թադևոսյանը Golden Globes Silk Road Tribute Gala-ում կարժանանա Beacon Award-ին

15.10.2026
«Նոր Մեր բակը»․ հայտարարվել է հայկական հայտնի ֆիլմաշարի նոր շարունակության մասին՝ 30 տարի անց

«Նոր Մեր բակը»․ հայտարարվել է հայկական հայտնի ֆիլմաշարի նոր շարունակության մասին՝ 30 տարի անց

14.10.2026
Երբ քաղաքը կորցրեց իր մեծ էկրանը․ Հայաստանի մարզային կինոթատրոնների 35-ամյակը

Երբ քաղաքը կորցրեց իր մեծ էկրանը․ Հայաստանի մարզային կինոթատրոնների 35-ամյակը

11.10.2026
Գովազդ
«Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նոր նախագծով առաջարկվում է ընդլայնել Կինոյի հիմնադրամի լիազորությունները

«Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նոր նախագծով առաջարկվում է ընդլայնել Կինոյի հիմնադրամի լիազորությունները

10.10.2026
Армения  в центре внимания индийского Международного кинофестиваля в Керале

Կառավարությունը հավանություն է տվել սերիալների համատեղ արտադրության մասին եվրոպական կոնվենցիայի ստորագրմանը

10.10.2026
Դատախազությունը պահանջում է բռնագանձում տարածել նախկին «Այրարատ» կինոթատրոնի գույքի վրա

Դատախազությունը պահանջում է բռնագանձում տարածել նախկին «Այրարատ» կինոթատրոնի գույքի վրա

09.10.2026
Армения  в центре внимания индийского Международного кинофестиваля в Керале

ԿԳՄՍ նախարարությունը կինեմատոգրաֆիայի ոլորտում երկու մասնագետ է փնտրում

07.10.2026
«Տանիքը՝ Հայաստան» կինոծրագիրը կներկայացնի 11 ազգային փոքրամասնությունների մշակույթը

«Տանիքը՝ Հայաստան» կինոծրագիրը կներկայացնի 11 ազգային փոքրամասնությունների մշակույթը

05.10.2026
Հայաստանի կինոյի հիմնադրամի գործունեությունը 2025 թվականին. ամփոփ դիտարկում

Երկրորդ տարին՝ սպասման մեջ․ կհասցնի՞ Կինոյի հիմնադրամը 2026-ին որևէ նոր ֆիլմ ֆինանսավորել

04.10.2026
Տաշքենդում կանցկացվի Golden Globes-ի՝ Կենտրոնական Ասիայի և Կովկասի առաջին միջոցառումը

Տաշքենդում կանցկացվի Golden Globes-ի՝ Կենտրոնական Ասիայի և Կովկասի առաջին միջոցառումը

04.10.2026
ԳՈՎԱԶԴ ԳՈՎԱԶԴ ԳՈՎԱԶԴ
  • Մեր մասին
  • Կինոկատալոգ
  • Գովազդ
  • English
  • Русский
Ուրբաթ, 16 Հոկտեմբերի, 2026
  • Մուտք
ԿինոՊրես
Ունե՞ք տեղեկություն
Գովազդ
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
ԿինոՊրես
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Կինոարդյունաբերություն Հայաստան

Փելեշյանի կադրից դուրս․ կինոգործիչները քննադատում են Կինոյի հիմնադրամին իրականությունը խեղաթյուրելու համար

Փելեշյանի կաննյան ցուցադրությունից հետո կինոգործիչները հարցնում են՝ ինչու է Շուշանիկ Միրզախանյանը դուրս մնացել Ֆոնդի հիշողությունից։

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
23.05.2026
Բաժին՝ Հայաստան
Ընթերցման ժամանակ՝12 րոպե
Փելեշյանի կադրից դուրս․ կինոգործիչները քննադատում են Կինոյի հիմնադրամին իրականությունը խեղաթյուրելու համար
85
ԴԻՏՈՒՄՆԵՐ
FacebookWhatsAppLinkedIn

Կաննի 79-րդ միջազգային կինոփառատոնի Cannes Classics ծրագրում Արտավազդ Փելեշյանի վերականգնված «Pelechian Project»-ի ցուցադրությունը պետք է դառնար հայկական կինոյի համար հպարտության առիթ։ Բայց Հայաստանում այն վերածվել է շատ ավելի անհարմար հարցի․ ո՞վ է պատմում հայկական կինոյի հաջողության պատմությունը, և ում է այդ պատմությունից դուրս թողնում։

Հայաստանի կինոյի հիմնադրամի հրապարակումից հետո մի շարք կինոգործիչներ քննադատել են Դավիթ Բանուչյանի ղեկավարած կառույցին՝ պնդելով, որ հրապարակման մեջ խեղաթյուրվել է իրադարձության իրական պատկերը։

Քննադատության կենտրոնում Շուշանիկ Միրզախանյանն է՝ Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախկին տնօրենը։ Ըստ ոլորտի ներկայացուցիչների՝ նա կարևոր դեր է ունեցել Փելեշյանի ծրագրի կաննյան ներկայացման հայկական կողմի համակարգման գործում, սակայն Հայաստանի կինոյի հիմնադրամի հրապարակման մեջ նրա մասնակցությունը չի հիշատակվել։

Ավելին՝ կինոգործիչները կարծում են, որ հիմնադրամը միջամտել է նաև լուսանկարների վիզուալ շարքին՝ արհեստական բանականության կամ լուսանկարչական խմբագրման այլ գործիքների միջոցով։ Նրանց գնահատմամբ՝ Շուշանիկ Միրզախանյանը հեռացվել է կադրից, իսկ հրապարակված պատկերներում նկատվում են ռետուշի և պատկերի աղավաղման նշաններ։ Քննադատողները նշում են նաև, որ կադրերից մեկում դեռ տեսանելի է նրա ձեռքը։

Լուսանկարի աղբյուրը՝ Previews – Cinema, Arts & Beyond-ի ֆեյսբուքյան էջ

Հարցը միայն տեխնիկական չէ։ Այն վերաբերում է պետական մշակութային կառույցի էթիկային, մասնագիտական հիշողությանը և պատասխանատվությանը։

Հայաստանի կինոյի հիմնադրամը անանուն էջ չէ։ Այն պաշտոնական կառույց է, որն ունի տնօրեն։ ԿԳՄՍ նախարարությունը 2024 թվականի դեկտեմբերին հայտնել էր, որ Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն է նշանակվել Դավիթ Բանուչյանը։ Հետևաբար, հրապարակային հաղորդակցության պատասխանատվությունը չի կարող մնալ անորոշ դաշտում։

ԿԳՄՍ նախարարությունը չպարզաբանեց cash rebate ծրագրի շուրջ առաջացած հարցերը և բովանդակային պատասխանը հետաձգեց

Հենց Դավիթ Բանուչյանի ղեկավարությամբ գործող հիմնադրամն է հանրայնացրել այն հրապարակումը, որը ոլորտի մի մասի մոտ առաջացրել է իրականության խմբագրման, մասնագիտական աշխատանքի չճանաչման և պետական կառույցի հաղորդակցության էթիկայի վերաբերյալ հարցեր։

Հատկանշական է նաև, որ, ըստ Հայաստանի կինոյի հիմնադրամի հրապարակած տեսանյութի, Դավիթ Բանուչյանը ներկա է եղել «Pelechian Project»-ի կաննյան ցուցադրությանը։ Այս հանգամանքը հարցը դարձնում է ավելի կոնկրետ․ խոսքը ոչ թե հեռվից կազմված անտեղյակ հաղորդագրության մասին է։ Հիմնադրամի ղեկավարը եղել է տեղում, իսկ դրանից հետո նրա ղեկավարած կառույցը հրապարակել է մի գրառում, որտեղ Շուշանիկ Միրզախանյանի մասնակցությունը ոչ միայն չի հիշատակվել, այլև, ըստ կինոգործիչների, փորձ է արվել հեռացնել նրան նաև իրադարձության տեսողական հիշողությունից։

View this post on Instagram

A post shared by Cinema Foundation of Аrmenia (@cfarmenia)

Երբ պետական աջակցությամբ գործող կառույցը խոսում է Կաննի, Փելեշյանի և հայկական կինոժառանգության անունից, այն պատասխանատու է ոչ միայն իր օգտագործած բառերի, այլև իր լռության, կադրերի և բացթողումների համար։

Նախընտրական շրջանում նման դրվագները դառնում են ոչ միայն ոլորտային, այլև պետական կառավարման վստահության հարց։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում 2026 թվականի հունիսի 7-ը նշված է որպես Ազգային ժողովի հերթական ընտրությունների օր։ Այդպիսի փուլում պետական համակարգի հետ կապված յուրաքանչյուր հրապարակային խեղաթյուրում, հատկապես մշակույթի և ժառանգության ոլորտում, դառնում է քաղաքականապես զգայուն։ Եթե պետական աջակցությամբ գործող կառույցը չի կարողանում ազնիվ ներկայացնել մեկ լուսանկար, ինչպե՞ս պետք է հասարակությունը վստահի նրա խոսքին ավելի մեծ հարցերում։

Խնդիրը հատկապես զգայուն է այն պատճառով, որ Շուշանիկ Միրզախանյանը պատահական մասնակից չէր։ Նա ղեկավարել է Հայաստանի ազգային կինոկենտրոնը այն ժամանակահատվածում, երբ հայկական կողմից ձևավորվել և համակարգվել են մի շարք միջազգային կապեր ու գործընթացներ։ Կինոգործիչների պնդմամբ՝ Փելեշյանի ծրագրի ներկայացման հետ կապված աշխատանքներում նրա մասնակցությունը էական է եղել։

Այս ֆոնին նրա անվան բացակայությունը հիմնադրամի հրապարակումից ոլորտի մի մասի համար ընկալվել է ոչ թե որպես սովորական վրիպակ, այլ որպես գիտակցված ջնջում՝ նախորդ կառավարման աշխատանքի և կոնկրետ մարդու ներդրման անտեսում։

Ոլորտի արձագանքը

Ռեժիսոր Իննա Մխիթարյանը գրել է.

«Բայց սա բացթողում չէ, սա ուղակի սխալ չէ, սա մեծ-մեծ, նպատակային քաղաքականության արտացոլումն է»։

Կինագետ և ռեժիսոր Րաֆֆի Մովսիսյանը իր արձագանքում ընդգծել է, որ Շուշանիկ Միրզախանյանը մեծ ավանդ է ունեցել Արտավազդ Փելեշյանի ֆիլմերի հետահայաց ցուցադրության կազմակերպման և փաստացի հնարավոր դարձնելու գործում։

Նա գրել է.

«Կինոյի հիմնադրամի գրառման մեջ հերիք չէ կտրտել, կծմծել, մծմծել և ամեն կերպ փորձել են քողարկել իրականությունն ու խայտառակվել, այլև մի բառով անգամ չեն հիշատակել Շուշանիկի կատարած աշխատանքը»։

Մովսիսյանը նաև հիշեցրել է.

«Շուշանիկ Միրզախանյանը հանդիսացել է Կինոկենտրոնի, որի հիմքով ստեղծվել է կինոյի հիմնադրամը, նախկին ղեկավարը»։

Հայկական անիմացիայի 9 դասական ֆիլմ կցուցադրվի Անսիի փառատոնի Classics ծրագրում

Ռեժիսոր Լիլիթ Մովսիսյանը կատարվածը կապել է ոչ թե կինոյի, այլ քաղաքականության հետ.

«Կինոն այո մոնտաժն է, ճիշտ ու հետաքրքիր մոնտաժը, բայց մարդկանց կադրից ֆոտոշոփով հեռացնելը սովորաբար արդեն քաղաքականություն է,ոչ թե կինո»։

Ռեժիսոր Իննա Սահակյանը ևս միացել է քննադատությանը՝ դիմելով Հայաստանի կինոյի հիմնադրամին.

«Խնդրում եմ ու պահանջում եմ չցածրանալ այսքան։ Հուսով եմ, որ շտկումը կհաջորդի Հայաստանի կինոյի հիմնադրամ»։

Կինոփորձագետ և պրոդյուսեր Մելիք Կարապետյանը հրապարակել է նաև միջոցառումից տեսանյութ՝ նշելով, որ այն ցույց է տալիս, թե որքանով է, իր գնահատմամբ, խեղաթյուրվել իրական պատկերը։

Նա գրել է.

«Ահա թե ինչպես է ճշմարտությունը խեղաթյուրվում։ Եթե իրադարձության հիշողությունս չի դավաճանում, աղջիկը մեկ այլ կոշիկներ էր հագել, իսկ Փելեշյանի կողքին կանգնած էր մի կին, առանց որի այս առիթով Կանն չէիք գնա»։

Կատարվածի շուրջ հավելյալ կարևոր վիզուալ վկայություն է հրապարակել նաև կինոքննադատ Դիանա Մարտիրոսյանը, որը ներկա է եղել «Pelechian Project»-ի կաննյան ցուցադրությանը։ Նրա հրապարակած տեսանյութում ևս երևում է Շուշանիկ Միրզախանյանը, ինչը լրացուցիչ հաստատում է, որ վերջինս ներկա է եղել միջոցառմանը և եղել է իրադարձության տեսանելի մասնակիցներից մեկը։

View this post on Instagram

A post shared by Diana Martirosyan (@diana.marti.rosyan)

Այս հանգամանքը հատկապես կարևոր է, քանի որ հիմնադրամի հրապարակած լուսանկարներում Շուշանիկ Միրզախանյանի բացակայությունը հակադրվում է միջոցառման այլ վիզուալ աղբյուրներին։ Մելիք Կարապետյանի և Դիանա Մարտիրոսյանի տարածած կադրերում Միրզախանյանը երևում է ցուցադրության միջավայրում։ Այսպիսով, հարցը այլևս միայն հիշատակման բացակայության մասին չէ․ այն վերաբերում է այն բանին, թե ինչու է իրադարձության տեսանելի մասնակիցը դուրս մնացել հիմնադրամի պաշտոնական վիզուալ ներկայացումից։

Կարապետյանի գրառման մեկնաբանություններում պրոդյուսեր Անի Որսկանյանը հարցադրում է արել.

«Кто за это будет нести ответственность? Какую ответственность? В какие сроки/когда?» (թարգմ.՝ «Ո՞վ է պատասխանատվություն կրելու կատարվածի համար։ Ի՞նչ պատասխանատվություն է նախատեսվում։ Ի՞նչ ժամկետներում և ե՞րբ։»)

Այս հարցերը դուրս են գալիս մեկ լուսանկարի շրջանակից։ Եթե պետական կառույցը կարող է իր հրապարակման մեջ վերաձևել իրադարձության տեսողական հիշողությունը, ապա ինչպե՞ս պետք է հասարակությունը վստահի նույն կառույցին, երբ խոսքը վերաբերում է կինոժառանգության պահպանմանը, մասնագիտական գնահատմանը և ոլորտի պատմության արձանագրմանը։

Մեղրիում կանցկացվի ԱՊՀ երկրների երիտասարդ կինեմատոգրաֆիստների փառատոն

Արձագանքել է նաև Հայաստանի կինոգործիչների միությունը

Քննարկմանը միացել է նաև Հայաստանի կինոգործիչների միությունը, որը օրեր առաջ իր էջում տարածել էր Հայաստանի կինոյի հիմնադրամի գրառումը, սակայն հետագայում հեռացրել է այն՝ հրապարակելով առանձին անդրադարձ։

Միության հայտարարության մեջ նշվում է, որ Կաննում Արտավազդ Փելեշյանի մեծարման իրադարձության հետ կապված Հիմնադրամի գրառումը տարածելիս իրենք չեն նկատել նյութում տեղադրված լուսանկարների «խայտառակ մոնտաժված լինելը»։ Միությունը կատարվածը որակել է որպես տեղեկատվության մատուցման անթույլատրելի ձև՝ «մասնագիտական, պրոֆեսիոնալ, բարոյական, էթիկական, իրավական և այլ» առումներով։

«Այն, ինչ տեղի է ունեցել, համարում ենք անթույլատրելի, դատապարտելի և անհարիր այդպիսի կառույցին»։

Միությունը նաև նշել է, որ կատարվածը պատահական չէ, քանի որ այն առաջացրել է բազմաթիվ կինոգործիչների արդարացի դժգոհությունը։ Հայտարարության մեջ կառույցը ներողություն է խնդրել իր էջի ընթերցողներից՝ իր բացթողման համար, հեռացրել է Հիմնադրամի նյութը և կիսվել Հայաստանի կինոգործիչների միության անդամ, իրադարձության նախաձեռնող Շուշանիկ Միրզախանյանի գրառմամբ։

Այս արձագանքը կարևոր է, քանի որ քննարկումը դուրս է բերում միայն անհատական դժգոհությունների շրջանակից։ Երբ մասնագիտական միությունը հրապարակայնորեն հեռացնում է պետական կառույցի տարածած նյութը և այն որակում է անթույլատրելի, հարցը դառնում է ոչ միայն լուսանկարի կամ մեկ հրապարակման, այլև ոլորտի ներսում վստահության ճգնաժամի մասին։

Հայտարարության վերջում միությունը նաև ընդգծել է, որ նման կարևոր իրադարձությունների կազմակերպման ժամանակ անհրաժեշտ է ավելի պրոֆեսիոնալ տեղեկատվական արշավ, որպեսզի տեղեկատվության ձեռք բերումը խնդիր չդառնա։

Խմբագրվող գրառումներ՝ պաշտոնական կայքի փոխարեն

«ԿինոՊրեսի»-ի դիտարկմամբ՝ Հայաստանի կինոյի հիմնադրամի հրապարակումը արդեն մեկ անգամ խմբագրվել է։ Սկզբնական շեշտադրումը փորձել է կենտրոնացնել ուշադրությունը հիմնադրամի մասնակցության վրա, մինչդեռ նախագծի հիմնական մասնակիցների ամբողջական ներկայացումը կատարվել է ավելի ուշ։

Սա արդեն ոչ միայն մեկ գրառման, այլև հաղորդակցության համակարգային խնդրի մասին է։ Հայաստանի կինոյի հիմնադրամի պաշտոնական կայքը, որտեղ պետական կառույցի հայտարարությունները պետք է պահպանվեն որպես ստուգելի աղբյուր, ամիսներով չի թարմացվում։ Կայքի նորությունների բաժնում վերջին հասանելի հրապարակումը՝ «Հայֆիլմ» կինոստուդիան վերադարձվել է ԿԳՄՍ նախարարությանը» նյութը, թվագրված է 2026 թվականի մարտի 26-ով։ Մինչդեռ Կաննի նման կարևոր իրադարձության մասին հիմնադրամը խոսում է ոչ թե պաշտոնական կայքում, այլ սոցիալական ցանցում՝ խմբագրվող և հեշտորեն ջնջվող գրառման ձևաչափով։

Եթե պետական կառույցը կարևոր իրադարձությունների մասին հաղորդակցվում է միայն սոցիալական ցանցերում, իսկ պաշտոնական կայքը չի թարմացվում ամիսներով, ապա հանրային հիշողությունը կախված է դառնում խմբագրվող գրառումներից։ Հենց այդ դաշտում էլ այսօր առաջացել է գլխավոր հարցը՝ ի՞նչ է ջնջվել, ի՞նչ է փոխվել և ով է դրա համար պատասխանատու։

Կարճ պատմական տեղեկանք

2024 թվականին Հայաստանի կինոյի կառավարման համակարգում տեղի ունեցավ կառուցվածքային փոփոխություն։ ՀՀ կառավարության 2024 թվականի մայիսի 2-ի որոշմամբ «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմակերպվեց Հայաստանի կինոյի հիմնադրամի, իսկ նոր կառույցը դարձավ Կինոկենտրոնի իրավահաջորդը։

Այդ անցումային փուլում թղթի վրա նորաստեղծ հիմնադրամի ղեկավար դարձավ Դավիթ Բանուչյանը։ Մինչ այդ Հայաստանի ազգային կինոկենտրոնը ղեկավարում էր Շուշանիկ Միրզախանյանը։ Հետագայում նրա աշխատանքային պայմանագիրը լուծվեց, և նա դիմեց դատարան ընդդեմ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության։

Ըստ DataLex-ում հրապարակված դատական որոշման՝ Շուշանիկ Միրզախանյանի ներկայացուցիչը 2024 թվականի սեպտեմբերի 19-ին հայցադիմում է ներկայացրել դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել թիվ 19 աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին 24.07.2024 թ. հրամանը, վերականգնել նրան նախկին աշխատանքում, բռնագանձել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի միջին աշխատավարձը, իսկ չվերականգնելու դեպքում՝ միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով հատուցում։

Այս պատմական ֆոնը կարևոր է հասկանալու համար, թե ինչու Փելեշյանի կաննյան ցուցադրության շուրջ առաջացած վեճը պարզապես մեկ լուսանկարի կամ մեկ գրառման պատմություն չէ։ Սա Կինոկենտրոնից Կինոյի հիմնադրամ անցման, ինստիտուցիոնալ հիշողության և նոր ղեկավարության պատասխանատվության պատմություն է։

Եվ այստեղ հարցը վերադառնում է սկզբին․ եթե Հայաստանի կինոյի հիմնադրամը նախկին Կինոկենտրոնի իրավահաջորդն է, ապա այն ժառանգել է ոչ միայն կառույցի իրավունքներն ու հնարավորությունները, այլև պարտավորությունը՝ չջնջել այն մարդկանց աշխատանքը, որոնց շնորհիվ հայկական կինոյի միջազգային ներկայությունը հնարավոր է դարձել։

«ԿինոՊրեսի»-ը պատրաստ է հրապարակել Հայաստանի կինոյի հիմնադրամի և Դավիթ Բանուչյանի պարզաբանումը, եթե կառույցը ցանկանա արձագանքել հնչած քննադատությանը։

Թարմացում

Նյութի հրապարակումից հետո Հայաստանի կինոյի հիմնադրամը Facebook-ի իր էջում նոր գրառում է հրապարակել՝ անդրադառնալով Արտավազդ Փելեշյանի ֆիլմերի՝ Cannes Classics ծրագրում ներկայացմանը և Շուշանիկ Միրզախանյանի մասնակցությանը։

Հիմնադրամը նշել է, որ այս տարվա Cannes Classics ծրագրում Արտավազդ Փելեշյանի ֆիլմերի ներկայացումը կարևոր իրադարձություն էր հայկական կինոժառանգության միջազգային ներկայացման տեսանկյունից։

Կառույցը նաև առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել Շուշանիկ Միրզախանյանին՝ նշելով, որ նա տարիներ շարունակ զբաղվել է հայկական կինոժառանգության հանրահռչակմամբ և շարունակում է իր մասնագիտական ներդրումն ունենալ հայկական կինոյի միջազգային ներկայացման գործում։

«Կարևոր ենք համարում առանձնահատուկ շնորհակալություն հայտնել Շուշանիկ Միրզախանյանին, ով տարիներ շարունակ զբաղվել է հայկական կինոժառանգության հանրահռչակմամբ և շարունակում է իր մասնագիտական ներդրումն ունենալ հայկական կինոյի միջազգային ներկայացման գործում»։

Միևնույն ժամանակ, Հայաստանի կինոյի հիմնադրամը ցավ է հայտնել, որ նախորդ հրապարակման մեջ տեղի է ունեցել սխալ, որի հետևանքով պատշաճ կերպով չի ներկայացվել տարիների ընթացքում իրականացված մասնագիտական աշխատանքի մեջ Միրզախանյանի ներդրումը։ Հիմնադրամը նշել է, որ նման մոտեցում կամ նպատակ երբևէ չի ունեցել։

Կառույցը նաև տեղեկացրել է, որ նախորդ հրապարակման հետ կապված կնշանակվի ծառայողական քննություն՝ պարզելու, թե ինչպես է թույլ տրվել նման հրապարակում։

«Սույն իրավիճակի համար պատասխանատվություն կրող անձինք կտան բացատրություններ և կկրեն պատասխանատվություն՝ հիմնադրամի ներքին կարգերի շրջանակում»։

Հիմնադրամը նաև հայցել է հանրության ներողամտությունը։

Այս հայտարարությունից հետո բաց է մնում ծառայողական քննության արդյունքների, պատասխանատվության շրջանակի և նախորդ հրապարակման վիզուալ միջամտության հանգամանքների հարցը։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում
Views: 30
Պիտակներ՝ Դավիթ ԲանուչյանՀայաստանՀայաստանի կինեմատոգրաֆիստների միությունՀայաստանի կինոյի հիմնադրամՇուշանիկ ՄիրզախանյանՌաֆֆի Մովսիսյան
Նախորդ նյութը

Ֆիլմարտադրողների համահայկական ֆեդերացիան Կաննում ներկայացրել է հայկական հինգ կինոնախագիծ

Հաջորդ նյութը

Ադրբեջանը ներկայացնում է մինչև 40% cash rebate՝ օտարերկրյա կինոարտադրողներին ներգրավելու համար

Առնչվող Նյութեր

«Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նոր նախագծով առաջարկվում է ընդլայնել Կինոյի հիմնադրամի լիազորությունները

«Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նոր նախագծով առաջարկվում է ընդլայնել Կինոյի հիմնադրամի լիազորությունները

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
10.10.2026

ԿԳՄՍ նախարարությունն առաջարկում է Կինոյի հիմնադրամին փոխանցել ազգային ֆիլմի կարգավիճակի տրամադրման իրավունքը և փոխել կինոյի ֆինանսավորման կանոնները։

Армения  в центре внимания индийского Международного кинофестиваля в Керале

Կառավարությունը հավանություն է տվել սերիալների համատեղ արտադրության մասին եվրոպական կոնվենցիայի ստորագրմանը

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
10.10.2026

Կոնվենցիայի կիրառումը կարող է պահանջել օրենսդրական փոփոխություններ և սերիալների պետական ֆինանսավորման համար լրացուցիչ միջոցներ։

Դատախազությունը պահանջում է բռնագանձում տարածել նախկին «Այրարատ» կինոթատրոնի գույքի վրա

Դատախազությունը պահանջում է բռնագանձում տարածել նախկին «Այրարատ» կինոթատրոնի գույքի վրա

Հեղինակ՝ KinoPress Staff
09.10.2026

Գլխավոր դատախազությունը դիմել է Հակակոռուպցիոն դատարան՝ պահանջելով բռնագանձում տարածել Երևանի Տիգրան Մեծի պողոտա 16 հասցեում գտնվող՝ նախկին «Այրարատ» կինոթատրոնի անշարժ...

Армения  в центре внимания индийского Международного кинофестиваля в Керале

ԿԳՄՍ նախարարությունը կինեմատոգրաֆիայի ոլորտում երկու մասնագետ է փնտրում

Հեղինակ՝ KinoPress Staff
07.10.2026

ԿԳՄՍ նախարարությունը մրցույթ է հայտարարել ժամանակակից արվեստի և գրահրատարակչության վարչության երկու թափուր պաշտոնների համար, որոնց աշխատանքի շրջանակում է կինոյի ոլորտը։

Հաջորդ նյութը
Ադրբեջանը ներկայացնում է մինչև 40% cash rebate՝ օտարերկրյա կինոարտադրողներին ներգրավելու համար

Ադրբեջանը ներկայացնում է մինչև 40% cash rebate՝ օտարերկրյա կինոարտադրողներին ներգրավելու համար

  • Սամվել Թադևոսյանը Golden Globes Silk Road Tribute Gala-ում կարժանանա Beacon Award-ին

    Սամվել Թադևոսյանը Golden Globes Silk Road Tribute Gala-ում կարժանանա Beacon Award-ին

    1 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
  • Հրապարակվել է «Մեկին մեկ» նոր կատակերգության պաստառը․ ֆիլմը կինոթատրոններում կլինի սեպտեմբերի 24-ից

    32 կիսումներ
    Կիսվել 13 Հրապարակել X-ում 8
  • 5 լավագույն ֆիլմ պոռնոյի մասին

    46 կիսումներ
    Կիսվել 18 Հրապարակել X-ում 12
  • Ամենասեքսուալ 5 ֆիլմը՝ ըստ ԿինոՊրեսի. մաս 2

    47 կիսումներ
    Կիսվել 19 Հրապարակել X-ում 12
  • Դատախազությունը պահանջում է բռնագանձում տարածել նախկին «Այրարատ» կինոթատրոնի գույքի վրա

    0 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
Telegram Facebook YouTube Instagram TikTok X RSS

«ԿինոՊրես»-ը հայկական անկախ առցանց լրատվամիջոց է՝ նվիրված կինոյին, կինոարդյունաբերությանը և մշակութային քաղաքականությանը։

ԿինոՊրես

  • Մեր մասին
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Լուսաբանման սկզբունքներ
  • Ունե՞ք տեղեկություն

Օգտակար

  • Գովազդ
  • Նյութ առաջարկել
  • Հեղինակներ
  • Կինոկատալոգ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է:

Բարի վերադարձ։

Մուտք գործեք ձեր հաշիվ

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վերականգնել գաղտնաբառը

Գաղտնաբառը վերականգնելու համար մուտքագրեք օգտանունը կամ էլ. հասցեն։

Մուտք գործել

Ավելացնել նոր տեսացանկ

Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • ԼՈՒՐԵՐ
    • Ֆինանսավորում
    • Հեռուստատեսություն
    • Արտադրություն
    • Վարձույթ
    • Ինտերնետ
    • Հարցազրույցներ
    • Ընտրանի
  • ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
  • ԼԻԿԿԱՅԱՆ
    • ՊԵՏԱԿ
    • ԿԻՆՈԿԱՏԱԼՈԳ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
    • Բառարան
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • ԳՈՎԱԶԴ
  • ԿԱՊ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: