• Վերջին
  • Հանրաճանաչ
«Հայաստանի կինոյի հիմնադրամը որևէ պատասխան չի տվել»․ Kissani Films-ը՝ Անսիի իրավիճակի մասին

«Հայաստանի կինոյի հիմնադրամը որևէ պատասխան չի տվել»․ Kissani Films-ը՝ Անսիի իրավիճակի մասին

16.06.2026
Ինչ է քննարկվելու Երևանի կինոարդյունաբերության ֆորումում․ հայտնի է ամբողջական ծրագիրը

Ինչ է քննարկվելու Երևանի կինոարդյունաբերության ֆորումում․ հայտնի է ամբողջական ծրագիրը

10.11.2026
Արամ Ասատրյանի կյանքը՝ մեծ էկրանին․ ինչ է հայտնի կենսագրական ֆիլմի մասին

Արամ Ասատրյանի կյանքը՝ մեծ էկրանին․ ինչ է հայտնի կենսագրական ֆիլմի մասին

09.11.2026
Ավելի քան չորս տարվա ուշացում․ կինեմատոգրաֆիայի ֆինանսավորման կարգը նախատեսվում է ընդունել օրենքի փոփոխությունից հետո

Կանցկացվե՞ն կինեմատոգրաֆիայի ոլորտին պետական աջակցության նոր մրցույթներ 2026 թվականին. պարզաբանում է ԿԳՄՍՆ-ն

08.11.2026
Գովազդ
Հայաստանի կինոյի հիմնադրամի խորհրդականը մասնակցել է Մոսկվայում կայացած միջազգային կինոֆորումին

Հայաստանի կինոյի հիմնադրամի խորհրդականը մասնակցել է Մոսկվայում կայացած միջազգային կինոֆորումին

07.11.2026
Կանոնները միասին են մշակել, իսկ պատասխան տալի՞ս է միայն Կինոյի հիմնադրամը

Կանոնները միասին են մշակել, իսկ պատասխան տալի՞ս է միայն Կինոյի հիմնադրամը

07.11.2026
Армения  в центре внимания индийского Международного кинофестиваля в Керале

ԿԳՄՍՆ-ի կինոյի հաստիքների մրցույթում 14 դիմումից միայն երկու թեկնածու է անցել հարցազրույցի փուլ

07.11.2026
Հրապարակվել է «Մոնթե» կենսագրական ֆիլմի պաշտոնական թրեյլերը

Հրապարակվել է «Մոնթե» կենսագրական ֆիլմի պաշտոնական թրեյլերը

06.11.2026
Ավելի քան չորս տարվա ուշացում․ կինեմատոգրաֆիայի ֆինանսավորման կարգը նախատեսվում է ընդունել օրենքի փոփոխությունից հետո

Ավելի քան չորս տարվա ուշացում․ կինեմատոգրաֆիայի ֆինանսավորման կարգը նախատեսվում է ընդունել օրենքի փոփոխությունից հետո

05.11.2026
«Վրիժառուների» պրեմիերան հետաձգվել է․ Հայաստանի կինովարձույթը հարմարեցվո՞ւմ է Ռուսաստանի ստվերային շուկային

«Վրիժառուների» պրեմիերան հետաձգվել է․ Հայաստանի կինովարձույթը հարմարեցվո՞ւմ է Ռուսաստանի ստվերային շուկային

05.11.2026
Հաստատվել է Հայաստանի կինոյի հիմնադրամի հոգաբարձուների կազմը

90 հայտ՝ 272,7 մլն դրամի համար․ Կինոյի հիմնադրամը հրապարակել է 2026-ի մրցույթի տվյալները

31.10.2026
  • Մեր մասին
  • Կինոկատալոգ
  • Գովազդ
  • English
  • Русский
Չորեքշաբթի, 11 Նոյեմբերի, 2026
  • Մուտք
ԿինոՊրես
Ունե՞ք տեղեկություն
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
ԿինոՊրես
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Կինոարդյունաբերություն Հայաստան

«Հայաստանի կինոյի հիմնադրամը որևէ պատասխան չի տվել»․ Kissani Films-ը՝ Անսիի իրավիճակի մասին

Ֆրանսիական Kissani Films-ը հայտնում է, որ հայկական կողմին ամիսներ առաջ ուղարկվել է եռակողմ համաձայնագիր, սակայն պատասխան չի ստացվել։

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
16.06.2026
Բաժին՝ Հայաստան
Ընթերցման ժամանակ՝2 րոպե
«Հայաստանի կինոյի հիմնադրամը որևէ պատասխան չի տվել»․ Kissani Films-ը՝ Անսիի իրավիճակի մասին
15
ԴԻՏՈՒՄՆԵՐ
FacebookWhatsAppLinkedIn

Անսիի միջազգային անիմացիոն կինոփառատոնի Annecy Classics ծրագրում հայկական անիմացիոն ֆիլմերի ցուցադրության շուրջ առաջացած իրավիճակից հետո «ԿինոՊրես»-ը հարցում էր ուղարկել Kissani Films-ին՝ պարզելու ընկերության դիրքորոշումը։

«ԿինոՊրես»-ին պատասխանել է Kissani Films-ի ներկայացուցիչ Անի Համելը։ Նրա խոսքով՝ ավելի քան մեկ տարի Kissani Films-ը Ֆրանսիական սինեմատեքի հետ աշխատում է հայկական 9 անիմացիոն ֆիլմերի վերականգնման նախագծի վրա։

Ըստ նամակի՝ նախագիծը վերաբերում է առանց դիալոգների հայկական անիմացիոն ֆիլմերի, որոնք ստեղծվել են Խորհրդային Միության փլուզումից առաջ և հետո։ Անի Համելը նշում է, որ նախագիծը ներկայացվել է Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանին, իրավաբանական ծառայության ղեկավար Արմեն Սարգսյանին, ինչպես նաև միջազգային կապերի պատասխանատուներ Լիլիթ Առաքելյանին և Սուսաննա Հարությունյանին։

Kissani Films-ը պնդումներ է ներկայացրել հայկական կինոժառանգության շուրջ 250 ֆիլմերի իրավունքների վերաբերյալ

Kissani Films-ի փոխանցմամբ՝ նախագիծը հայկական կողմի կողմից ընդունվել է ոգևորությամբ։ Նամակում նշվում է, որ Ֆրանսիական սինեմատեքը վերականգնման աշխատանքների իրականացման համար զգալի գումար է հատկացրել։

Ըստ Անի Համելի՝ Հայաստանի կինոյի հիմնադրամը մի քանի ամիս առաջ ստացել է Ֆրանսիական սինեմատեքի կազմած եռակողմ համաձայնագիրը՝ Ֆրանսիական սինեմատեքի, Հայաստանի կինոյի հիմնադրամի և Kissani Films-ի միջև։ Ընկերության պնդմամբ՝ հիմնադրամը մինչ օրս որևէ ընթացք չի տվել փաստաթղթին։

«Հայաստանի կինոյի հիմնադրամը որևէ պատասխան չի տվել», — նշում է Անի Համելը՝ հավելելով, որ Ֆրանսիական սինեմատեքի մի քանի հիշեցումներին նույնպես պատասխան չի ստացվել։

Համելի խոսքով, Ֆրանսիական սինեմատեքը հետագայում տեղեկացել է, որ Հայաստանի կինոյի հիմնադրամը Անսիի փառատոնում ներկայացնում է հայկական 9 անիմացիոն ֆիլմ, որոնցից 3-ը ընդգրկված են նույն վերականգնման նախագծում։

Մշակնախը դեռ 1998-ին գիտեր «Հայֆիլմի» միջազգային պայմանագրերի խնդիրների մասին

Kissani Films-ի փոխանցմամբ՝ դրանից հետո ընկերությունը դիմել է Անսիի փառատոնի ծրագրավորման տնօրենին՝ խնդրելով հանել այդ երեք ֆիլմերը և նշել, որ մնացած վեցը կարող են ցուցադրվել անվճար։

«Մենք ոչինչ չենք պահանջում այդ ֆիլմերի համար։ Մենք աչք ենք փակում մեր իրավունքների չհարգման և մեր («Հայֆիլմ» կ/ս հետ — խմբ.) պայմանագրի խախտման վրա», — նշված է «ԿինոՊրես»-ին ուղարկված պատասխանում։

Անի Համելը նաև հայտնում է, որ Հայաստանի կինոյի հիմնադրամը կամ որևէ հայկական հաստատություն Kissani Films-ին չի դիմել Annecy Classics ծրագրում ներկայացված ֆիլմերի անվանումների վերաբերյալ։

Ընկերությունը շեշտում է, որ այս վեճը, իր մեկնաբանությամբ, չի վերաբերում 265 ֆիլմերի նկատմամբ իրավունքների պահանջին։ Ըստ Kissani Films-ի՝ խոսքը Անսիում ներկայացված 3 ֆիլմերի մասին է, որոնք ընդգրկված են Ֆրանսիական սինեմատեքի հետ համատեղ 9 հայկական անիմացիոն ֆիլմերի վերականգնման նախագծում։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում
Views: 47
Պիտակներ՝ Անսի անիմացիոն փառատոնԴավիթ ԲանուչյանկինոժառանգությունՀայաստանի կինոյի հիմնադրամհայկական անիմացիաՀայֆիլմ
Նախորդ նյութը

Մշակնախը դեռ 1998-ին գիտեր «Հայֆիլմի» միջազգային պայմանագրերի խնդիրների մասին

Հաջորդ նյութը

«ԿինոՊրես»-ի հիմնադիր և գլխավոր խմբագիր Սերգեյ Հովսեփյանն ընդգրկվել է 84-րդ Ոսկե գլոբուս մրցանակաբաշխության քվեարկողների կազմում

Առնչվող Նյութեր

Ինչ է քննարկվելու Երևանի կինոարդյունաբերության ֆորումում․ հայտնի է ամբողջական ծրագիրը

Ինչ է քննարկվելու Երևանի կինոարդյունաբերության ֆորումում․ հայտնի է ամբողջական ծրագիրը

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
10.11.2026

Նոյեմբերի 14–15-ին Երևանում կայանալիք կինոարդյունաբերության ֆորումի ծրագրում ներառված են վեց պանելային քննարկում և 2026–2030 թթ. ճանապարհային քարտեզի մշակում։

Ավելի քան չորս տարվա ուշացում․ կինեմատոգրաֆիայի ֆինանսավորման կարգը նախատեսվում է ընդունել օրենքի փոփոխությունից հետո

Կանցկացվե՞ն կինեմատոգրաֆիայի ոլորտին պետական աջակցության նոր մրցույթներ 2026 թվականին. պարզաբանում է ԿԳՄՍՆ-ն

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
08.11.2026

ԿԳՄՍ նախարարությունը չի հստակեցրել՝ 2026 թվականին կինոյի աջակցության նոր մրցույթներ կլինե՞ն։ Հայտնի է դարձել նաև, թե ուր է ուղղվել բյուջեի...

Հայաստանի կինոյի հիմնադրամի խորհրդականը մասնակցել է Մոսկվայում կայացած միջազգային կինոֆորումին

Հայաստանի կինոյի հիմնադրամի խորհրդականը մասնակցել է Մոսկվայում կայացած միջազգային կինոֆորումին

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
07.11.2026

Հայաստանի կինոյի հիմնադրամի անկախ խորհրդական Արմեն Խաչատրյանը նոյեմբերի 5-ին Մոսկվայում մասնակցել է «Ռուսաստանի ժողովուրդներ» կինոֆորումի շրջանակում անցկացված միջազգային կլոր սեղանին։

Կանոնները միասին են մշակել, իսկ պատասխան տալի՞ս է միայն Կինոյի հիմնադրամը

Կանոնները միասին են մշակել, իսկ պատասխան տալի՞ս է միայն Կինոյի հիմնադրամը

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
07.11.2026

Կինոյի հիմնադրամի շուրջ նոր վեճը բացեց հին հարցը․ եթե կանոնների մշակմանը մասնակցել է նաև ոլորտը, ինչո՞ւ պատասխան է պահանջվում միայն...

Հաջորդ նյութը

«ԿինոՊրես»-ի հիմնադիր և գլխավոր խմբագիր Սերգեյ Հովսեփյանն ընդգրկվել է 84-րդ Ոսկե գլոբուս մրցանակաբաշխության քվեարկողների կազմում

  • «Վրիժառուների» պրեմիերան հետաձգվել է․ Հայաստանի կինովարձույթը հարմարեցվո՞ւմ է Ռուսաստանի ստվերային շուկային

    «Վրիժառուների» պրեմիերան հետաձգվել է․ Հայաստանի կինովարձույթը հարմարեցվո՞ւմ է Ռուսաստանի ստվերային շուկային

    5 կիսումներ
    Կիսվել 2 Հրապարակել X-ում 1
  • Ինչ է քննարկվելու Երևանի կինոարդյունաբերության ֆորումում․ հայտնի է ամբողջական ծրագիրը

    0 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
  • Կանոնները միասին են մշակել, իսկ պատասխան տալի՞ս է միայն Կինոյի հիմնադրամը

    2 կիսումներ
    Կիսվել 1 Հրապարակել X-ում 1
  • Հրապարակվել է «Մոնթե» կենսագրական ֆիլմի պաշտոնական թրեյլերը

    0 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
  • Արամ Ասատրյանի մասին գեղարվեստական ֆիլմ կնկարահանվի

    4 կիսումներ
    Կիսվել 2 Հրապարակել X-ում 1
Telegram Facebook YouTube Instagram TikTok X RSS

«ԿինոՊրես»-ը հայկական անկախ առցանց լրատվամիջոց է՝ նվիրված կինոյին, կինոարդյունաբերությանը և մշակութային քաղաքականությանը։

ԿինոՊրես

  • Մեր մասին
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Լուսաբանման սկզբունքներ
  • Ունե՞ք տեղեկություն

Օգտակար

  • Գովազդ
  • Նյութ առաջարկել
  • Հեղինակներ
  • Կինոկատալոգ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է:

Բարի վերադարձ։

Մուտք գործեք ձեր հաշիվ

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վերականգնել գաղտնաբառը

Գաղտնաբառը վերականգնելու համար մուտքագրեք օգտանունը կամ էլ. հասցեն։

Մուտք գործել

Ավելացնել նոր տեսացանկ

  • English
  • Русский
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • ԼՈՒՐԵՐ
    • Ֆինանսավորում
    • Հեռուստատեսություն
    • Արտադրություն
    • Վարձույթ
    • Ինտերնետ
    • Հարցազրույցներ
    • Ընտրանի
  • ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
  • ԼԻԿԿԱՅԱՆ
    • ՊԵՏԱԿ
    • ԿԻՆՈԿԱՏԱԼՈԳ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
    • Բառարան
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • ԳՈՎԱԶԴ
  • ԿԱՊ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: