• Վերջին
  • Հանրաճանաչ
ԿԳՄՍ նախարարությունը չպարզաբանեց cash rebate ծրագրի շուրջ առաջացած հարցերը և բովանդակային պատասխանը հետաձգեց

ԿԳՄՍ նախարարությունը չպարզաբանեց cash rebate ծրագրի շուրջ առաջացած հարցերը և բովանդակային պատասխանը հետաձգեց

16.04.2026
Սամվել Թադևոսյանը Տաշքենդում է․ հայ դերասանը կարժանանա Golden Globes Beacon Award մրցանակին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Սամվել Թադևոսյանը Տաշքենդում է․ հայ դերասանը կարժանանա Golden Globes Beacon Award մրցանակին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

24.10.2026
«Street Fighter». 82 միլիոն դոլարանոց չկայացած պոռնոֆիլմ

«Street Fighter». 82 միլիոն դոլարանոց չկայացած պոռնոֆիլմ

24.10.2026
Ջիվան Ավետիսյանի «Վերածնվածը» ֆիլմի պրեմիերան կայացել է Warner Bros. ստուդիայում

Ջիվան Ավետիսյանի «Վերածնվածը» ֆիլմի պրեմիերան կայացել է Warner Bros. ստուդիայում

19.10.2026
Գովազդ
Սամվել Թադևոսյանը Golden Globes Silk Road Tribute Gala-ում կարժանանա Beacon Award-ին

Սամվել Թադևոսյանը Golden Globes Silk Road Tribute Gala-ում կարժանանա Beacon Award-ին

15.10.2026
«Նոր Մեր բակը»․ հայտարարվել է հայկական հայտնի ֆիլմաշարի նոր շարունակության մասին՝ 30 տարի անց

«Նոր Մեր բակը»․ հայտարարվել է հայկական հայտնի ֆիլմաշարի նոր շարունակության մասին՝ 30 տարի անց

14.10.2026
Երբ քաղաքը կորցրեց իր մեծ էկրանը․ Հայաստանի մարզային կինոթատրոնների 35-ամյակը

Երբ քաղաքը կորցրեց իր մեծ էկրանը․ Հայաստանի մարզային կինոթատրոնների 35-ամյակը

11.10.2026
«Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նոր նախագծով առաջարկվում է ընդլայնել Կինոյի հիմնադրամի լիազորությունները

«Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նոր նախագծով առաջարկվում է ընդլայնել Կինոյի հիմնադրամի լիազորությունները

10.10.2026
Армения  в центре внимания индийского Международного кинофестиваля в Керале

Կառավարությունը հավանություն է տվել սերիալների համատեղ արտադրության մասին եվրոպական կոնվենցիայի ստորագրմանը

10.10.2026
Դատախազությունը պահանջում է բռնագանձում տարածել նախկին «Այրարատ» կինոթատրոնի գույքի վրա

Դատախազությունը պահանջում է բռնագանձում տարածել նախկին «Այրարատ» կինոթատրոնի գույքի վրա

09.10.2026
Армения  в центре внимания индийского Международного кинофестиваля в Керале

ԿԳՄՍ նախարարությունը կինեմատոգրաֆիայի ոլորտում երկու մասնագետ է փնտրում

07.10.2026
ԳՈՎԱԶԴ ԳՈՎԱԶԴ ԳՈՎԱԶԴ
  • Մեր մասին
  • Կինոկատալոգ
  • Գովազդ
  • English
  • Русский
Երկուշաբթի, 26 Հոկտեմբերի, 2026
  • Մուտք
ԿինոՊրես
Ունե՞ք տեղեկություն
Գովազդ
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
ԿինոՊրես
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Կինոարդյունաբերություն Կինոարտադրություն

ԿԳՄՍ նախարարությունը չպարզաբանեց cash rebate ծրագրի շուրջ առաջացած հարցերը և բովանդակային պատասխանը հետաձգեց

ԿԳՄՍ-ի պատասխանից հետո cash rebate ծրագրի շուրջ հարցերը ոչ թե պակասեցին, այլ ավելացան:

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
16.04.2026
Բաժին՝ Կինոարտադրություն, Ֆինանսավորում
Ընթերցման ժամանակ՝2 րոպե
ԿԳՄՍ նախարարությունը չպարզաբանեց cash rebate ծրագրի շուրջ առաջացած հարցերը և բովանդակային պատասխանը հետաձգեց
75
ԴԻՏՈՒՄՆԵՐ
FacebookWhatsAppLinkedIn

Կինոյի ոլորտում ներդրումների մասնակի վերադարձի՝ cash rebate ծրագրի շուրջ առաջացած հարցերին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը առայժմ չի տվել բովանդակային պարզաբանումներ։

«ԿինոՊրես»-ը 2026 թ. ապրիլի 5-ին գրավոր հարցմամբ դիմել էր ԿԳՄՍ նախարարություն՝ խնդրելով հստակեցնել, թե ինչպես է իրականում գործարկվում cash rebate ծրագիրը, ում են արդեն հատկացվել հրապարակային դաշտում հիշատակված շուրջ 100 մլն դրամը, ինչ որոշումների, պայմանագրերի և իրավական հիմքերի վրա են հիմնված այդ վճարումները, ինչպես նաև ինչպես են միմյանց հետ համադրվում նույն ծրագրի վերաբերյալ հնչած տարբեր թվերը։

Հիշեցնենք, որ նախարարության հրապարակած տեղեկության համաձայն՝ ՀՀ կառավարության 2025 թվականի ապրիլի 10-ի N 412-Ն որոշմամբ մեկնարկել է կինոյի ոլորտում ներդրումների մասնակի վերադարձի գործընթացը, ստացվել է 10 հայտ՝ շուրջ 1.4 մլրդ դրամ ընդհանուր ծավալով, որոնցից 6-ը հաստատված են, իսկ 4-ը՝ դիտարկման փուլում։

Մինչդեռ դրանից կարճ ժամանակ անց փոխնախարար Դանիել Դանիելյանը հայտարարել էր, որ ծրագրի շրջանակում արդեն վերադարձվել է մոտ 100 մլն դրամ այն կինոարտադրողներին, որոնք ներդրումներ էին կատարել և ստեղծել 4 ֆիլմ, իսկ ևս 6 ֆիլմ քննարկման փուլում է։

Հենց այս անհամապատասխանության կապակցությամբ «ԿինոՊրես»-ը դիմել էր նախարարություն՝ խնդրելով ներկայացնել ծրագրի փաստացի շահառուներին, համապատասխան որոշումները, պայմանագրերը և վճարումների հիմքերը։

Կինոյի cash rebate ծրագրի շուրջ պաշտոնական հայտարարությունները իրար չեն համընկնում

Սակայն նախարարությունը 2026 թ. ապրիլի 13-ին N33/12.1/12060-2026 գրությամբ ներկայացրել է պատասխան, որով, ըստ էության, պարզապես վերարտադրել է արդեն հրապարակված այն նույն թեզը, որի շուրջ էլ հենց առաջացել էին հարցերը՝ կրկին նշելով 10 հայտ / 6 հաստատված / 4 դիտարկվող պատկերը։

Այլ կերպ ասած՝ նախարարությունը չի պարզաբանել, թե արդյոք ում են արդեն վերադարձվել հրապարակայնորեն հիշատակված շուրջ 100 մլն դրամը, ինչ որոշումների հիման վրա են կատարվել այդ վճարումները, և ինչպես են միմյանց հետ համադրվում 6 հաստատված հայտերի ու 4 ֆիլմի մասով վերադարձված գումարի մասին տարբեր հայտարարությունները։

Ավելին, նախարարությունը հայտնել է, որ մնացած հարցադրումները, որոնք «իրավական բնույթ ունեն և պահանջում են առավել մանրակրկիտ ուսումնասիրություն», կստանան պատասխան 30-օրյա ժամկետում։

Այս մոտեցումը նոր հարցեր է առաջացնում։ Քանի որ խոսքը վերաբերում է պետական բյուջեի միջոցների տնօրինմանը, հանրության համար էական է հասկանալ ոչ միայն ծրագրի ընդհանուր հայտարարությունները, այլ նաև՝ կոնկրետ շահառուներին, գումարների չափերը, որոշումները և պայմանագրերը։ Սակայն այս պահին հենց այդ մասով հստակություն դեռ չկա։

Իրավիճակը առավել ուշագրավ է դարձնում նաև այն հանգամանքը, որ նախարարության կողմից բովանդակային պարզաբանումների հետաձգումը համընկնում է ապրիլի 16-ին Հայաստանի կինոյի հիմնադրամի կողմից cash rebate ծրագրի վերաբերյալ հայտարարված տեղեկատվական հանդիպման հետ։ Ըստ հիմնադրամի հրապարակած հայտարարության՝ հանդիպման ընթացքում ներկայացվելու են ծրագրի կարգը, փոխհատուցման ենթակա ծախսերի ցանկը, ինչպես նաև մասնակցության պայմաններն ու դիմելու ընթացակարգը։ Միևնույն ժամանակ, առնվազն առայժմ հրապարակային տեղեկություն առցանց հեռարձակման մասին չկա։

«ԿինոՊրես»-ը թեմայի շուրջ հրապարակային հարցադրում էր արել նաև Հայաստանի կինոյի հիմնադրամի Facebook-ի գրառման մեկնաբանություններում՝ առաջարկելով ապահովել բաց ուղիղ հեռարձակում հիմնադրամի Facebook (12 հազար հետևորդ) և YouTube (120 հազար հետևորդ) հարթակներում։ Ի պատասխան՝ հիմնադրամը խմբագրությանը միայն առաջարկել է տրամադրել էլ. փոստի հասցե՝ Zoom-ով միանալու համար։ «ԿինոՊրես»-ը արձագանքել է, որ խնդիրը մեկ լրատվամիջոցի առցանց մասնակցությունը չէ, այլ այն, որ «մասնակցությունն ազատ է» ձևակերպմամբ հայտարարված հանդիպումը պետք է հավասարապես հասանելի լինի նաև ոլորտի ավելի լայն շրջանակին։ Ընդ որում, Zoom-ով միանալու հնարավորության մասին չի հաղորդվել նախապես և դրա մասին խոսվել է միայն հրապարակային դիտարկումից հետո։

Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնը ներկայացրել է մրցութային ծրագրերը

Այս ֆոնին կարող է ձևավորվել տպավորություն, որ ծրագրի վերաբերյալ նոր բացատրություններն ու մեկնաբանությունները նախ փոխանցվելու են սահմանափակ ֆիզիկական լսարանին, մինչդեռ լրատվամիջոցի կողմից բարձրացված փաստաթղթային և հաշվետվողական հարցերը շարունակում են մնալ առանց ուղիղ պատասխանի։

Հատկանշական է նաև, որ պետական բյուջեի ծրագրային տողով «Կինոարտադրության ներդրումների վերադարձ» նախատեսված է 124,335,000 դրամ։ Եթե հրապարակային հայտարարություններով արդեն խոսվում է մոտ 100 մլն դրամի վերադարձի մասին, ապա առավել տրամաբանական է դառնում հարցը՝ ովքե՞ր են այդ միջոցների շահառուները, ինչպե՞ս է կատարվել հաշվարկը, և ինչու՞ այդ տվյալները մինչ այժմ ամբողջական ձևով չեն հրապարակվում։

Իրավիճակը ավելի տարակուսելի է դառնում նաև վերջին օրերի այլ հրապարակային տեղեկությունների ֆոնին։

2026 թ. ապրիլի 8-ին Հայաստանի կինոյի հիմնադրամը հայտարարեց փորձագետների թեկնածուների հավաքագրում՝ ազգային ֆիլմերի նախագծերի պետական ֆինանսավորման մրցույթներին մասնակցող հայտերը գնահատող հանձնախմբերի թեկնածուների բաց շտեմարանը համալրելու նպատակով։ Այս հայտարարությունը վերաբերում էր հենց պետական ֆինանսավորման մրցույթների փորձագիտական գործընթացին։

Այնուհետև ապրիլի 13-ին հայտնի դարձավ առաջին երկու պայմանագրերի կնքման մասին․ «Միտոյան Փրոդաքշըն»-ի «Թանկարժեք տղաներ» նախագծին հատկացվել է 43,454,000 դրամ, իսկ «ՕնՕֆֆ» անիմացիոն ստուդիային՝ «Սևանիկ» անիմացիոն հեռուստասերիալի արտադրության նպատակով՝ 15,953,200 դրամ՝ ներառյալ ԱԱՀ-ն։

Սակայն արդեն ապրիլի 15-ին, Հանրային ռադիոյի «Վերնատուն» հաղորդման եթերում Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը հայտարարեց, որ «երեկ առաջին անգամ ստորագրվեց ներդրումների մասնակի վերադարձի երկու պայմանագիր»։ Այսինքն՝ ըստ այդ հայտարարության, Հայաստանը փաստացի հենց այդ պահին է ստացել cash rebate մեխանիզմի առաջին պայմանագրերը։

Այս հաջորդականությունը նոր հարցեր է առաջացնում։ Եթե ապրիլի 13-ին արդեն հրապարակվում են կոնկրետ նախագծերի և գումարների մասին տեղեկություններ, իսկ ապրիլի 15-ին հայտարարվում է, որ միայն մեկ օր առաջ են առաջին անգամ ստորագրվել cash rebate-ի երկու պայմանագրերը, ապա առավել անհասկանալի է դառնում՝ որ տեղեկությունն է վերաբերում պետական ֆինանսավորման մրցույթներին, իսկ որը՝ cash rebate մեխանիզմին, և ինչու այս տարբեր գործիքները հրապարակային հաղորդակցության մեջ ներկայացվում են առանց հստակ տարանջատման։

Հայկական ֆիլմից փող աշխատո՞ւմ եք․ պատրաստվեք վճարել Հայաստանի կինոյի հիմնադրամին

Ավելին, իրավիճակն ավելի ուշագրավ է դառնում այն պատճառով, որ հրապարակային մակարդակում, կարծես, փորձ է արվել մեկ հայտարարությամբ լուծել երկու տարբեր գործընթացների հարց։ Ապրիլի 8-ի հայտարարությամբ հիմնադրամը համալրում էր փորձագետների բազան՝ այն ներկայացնելով որպես պետական ֆինանսավորման մրցույթների համար նախատեսված գործընթաց։ Սակայն նույն ժամանակահատվածում արդեն ակտիվորեն հաղորդակցվում էր նաև cash rebate ծրագրի գործարկման մասին։

Սա կարևոր է հատկապես այն պատճառով, որ cash rebate-ի դեպքում խոսքը պարզապես մրցութային գնահատման մասին չէ։ ՀՀ կառավարության N 412-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն՝ կինեմատոգրաֆիայի ազգային մարմնի կողմից ստեղծված և կից գործող մասնագիտական խումբը 7 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է հայտը և դրան կից ներկայացված փաստաթղթերի ամբողջականությունն ու բովանդակությունը։ Այսինքն՝ cash rebate-ի գործարկման համար անհրաժեշտ է ոչ թե ընդհանրական մրցութային միջավայր, այլ կոնկրետ գործող մասնագիտական խումբ, որը պետք է օպերատիվ կերպով ուսումնասիրի ներկայացված հայտերը։

Այս ֆոնին բնական հարց է առաջանում՝ արդյոք ապրիլի 8-ի հայտարարությամբ հիմնադրամը միայն պետական ֆինանսավորման մրցույթների համար էր համալրում փորձագետների բազա՞ն, թե իրականում նույն գործընթացով փորձում էր ձևավորել նաև այն մասնագիտական ռեսուրսը, որն անհրաժեշտ է cash rebate հայտերի ուսումնասիրության համար։ Եթե այդպես է, ապա հրապարակային հաղորդակցության մեջ կրկին խառնվում են երկու տարբեր գործիքներ՝ պետական մրցութային ֆինանսավորումը և ներդրումների մասնակի վերադարձի ընթացակարգը։

Արդյունքում ստեղծվում է մի պատկեր, որտեղ ոչ միայն թվերն են իրար չեն համընկնում, այլև ինստիտուցիոնալ սահմաններն են մշուշոտ ներկայացվում։ Իսկ երբ խոսքը վերաբերում է հանրային միջոցների բաշխմանը և պետական աջակցության տարբեր գործիքների կիրառմանը, նման մոտեցումը վաղ թե ուշ դառնում է ոչ միայն հաղորդակցության, այլ նաև հաշվետվողականության խնդիր։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում
Views: 20
Պիտակներ՝ ԿԳՄՍ նախարարությունՀայաստանՀայաստանի կինոյի հիմնադրամՊետական ֆինանսավորում
Նախորդ նյութը

79-րդ Կաննի կինոփառատոնի ծրագիրը

Հաջորդ նյութը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Հայ կինոյի օրվա կապակցությամբ

Առնչվող Նյութեր

Ջիվան Ավետիսյանի «Վերածնվածը» ֆիլմի պրեմիերան կայացել է Warner Bros. ստուդիայում

Ջիվան Ավետիսյանի «Վերածնվածը» ֆիլմի պրեմիերան կայացել է Warner Bros. ստուդիայում

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
19.10.2026

Հոկտեմբերի 3-ին ԱՄՆ-ում կայացել է Ջիվան Ավետիսյանի «Վերածնվածը» ֆիլմի պրեմիերան։ Հայ-լիտվա-կիպրական համատեղ արտադրությունն ստացել է պետական աջակցություն։

«Նոր Մեր բակը»․ հայտարարվել է հայկական հայտնի ֆիլմաշարի նոր շարունակության մասին՝ 30 տարի անց

«Նոր Մեր բակը»․ հայտարարվել է հայկական հայտնի ֆիլմաշարի նոր շարունակության մասին՝ 30 տարի անց

Հեղինակ՝ KinoPress Staff
14.10.2026

SHARM Holding-ը և Mitoyan Production-ը հայտարարել են «Նոր Մեր բակը» ֆիլմի մասին՝ ներկայացնելով ռեժիսորին և դերասանական կազմը։

Հայաստանի կինոյի հիմնադրամի գործունեությունը 2025 թվականին. ամփոփ դիտարկում

Երկրորդ տարին՝ սպասման մեջ․ կհասցնի՞ Կինոյի հիմնադրամը 2026-ին որևէ նոր ֆիլմ ֆինանսավորել

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
04.10.2026

2026-ի պետական աջակցության մրցույթի հայտերի ընդունումից մեկ ամիս անց փորձագիտական կազմերը դեռ չեն հրապարակվել, իսկ կանոնակարգային ժամկետները մրցույթի ավարտը հասցնում...

Կինոյի cash rebate ծրագրի շուրջ պաշտոնական հայտարարությունները իրար չեն համընկնում

«Երկու լուսին»-ին՝ 1,9 մլն դրամ․ cash rebate-ի բյուջեում մնացել է 13,2 մլն

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
24.08.2026

«Երկու լուսին» ֆիլմի cash rebate-ի համար նախատեսվել է 1,922 մլն դրամ․ ծրագրի 124,335 մլն դրամ բյուջեից պայմանագրերով մնում է 13,162...

Հաջորդ նյութը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Հայ կինոյի օրվա կապակցությամբ

  • Սամվել Թադևոսյանը Տաշքենդում է․ հայ դերասանը կարժանանա Golden Globes Beacon Award մրցանակին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

    Սամվել Թադևոսյանը Տաշքենդում է․ հայ դերասանը կարժանանա Golden Globes Beacon Award մրցանակին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

    0 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
  • Հրապարակվել է «Մեկին մեկ» նոր կատակերգության պաստառը․ ֆիլմը կինոթատրոններում կլինի սեպտեմբերի 24-ից

    34 կիսումներ
    Կիսվել 14 Հրապարակել X-ում 9
  • Արամ Ասատրյանի մասին գեղարվեստական ֆիլմ կնկարահանվի

    3 կիսումներ
    Կիսվել 1 Հրապարակել X-ում 1
  • «Ոսկե գլոբուսը» առաջին անգամ հատուկ գալա կանցկացնի Կովկասի և Կենտրոնական Ասիայի կինոյի ու հեռուստատեսության գործիչների պատվին

    0 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
  • Ամենասեքսուալ 5 ֆիլմը՝ ըստ ԿինոՊրեսի. մաս 2

    47 կիսումներ
    Կիսվել 19 Հրապարակել X-ում 12
Telegram Facebook YouTube Instagram TikTok X RSS

«ԿինոՊրես»-ը հայկական անկախ առցանց լրատվամիջոց է՝ նվիրված կինոյին, կինոարդյունաբերությանը և մշակութային քաղաքականությանը։

ԿինոՊրես

  • Մեր մասին
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Լուսաբանման սկզբունքներ
  • Ունե՞ք տեղեկություն

Օգտակար

  • Գովազդ
  • Նյութ առաջարկել
  • Հեղինակներ
  • Կինոկատալոգ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է:

Բարի վերադարձ։

Մուտք գործեք ձեր հաշիվ

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վերականգնել գաղտնաբառը

Գաղտնաբառը վերականգնելու համար մուտքագրեք օգտանունը կամ էլ. հասցեն։

Մուտք գործել

Ավելացնել նոր տեսացանկ

Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • ԼՈՒՐԵՐ
    • Ֆինանսավորում
    • Հեռուստատեսություն
    • Արտադրություն
    • Վարձույթ
    • Ինտերնետ
    • Հարցազրույցներ
    • Ընտրանի
  • ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
  • ԼԻԿԿԱՅԱՆ
    • ՊԵՏԱԿ
    • ԿԻՆՈԿԱՏԱԼՈԳ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
    • Բառարան
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • ԳՈՎԱԶԴ
  • ԿԱՊ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: