• Վերջին
  • Հանրաճանաչ
Ադրբեջանը ներկայացնում է մինչև 40% cash rebate՝ օտարերկրյա կինոարտադրողներին ներգրավելու համար

Ադրբեջանը ներկայացնում է մինչև 40% cash rebate՝ օտարերկրյա կինոարտադրողներին ներգրավելու համար

23.05.2026
Հաստատվել է Հայաստանի կինոյի հիմնադրամի հոգաբարձուների կազմը

90 հայտ՝ 272,7 մլն դրամի համար․ Կինոյի հիմնադրամը հրապարակել է 2026-ի մրցույթի տվյալները

31.10.2026
Սամվել Թադևոսյանը Տաշքենդում է․ հայ դերասանը կարժանանա Golden Globes Beacon Award մրցանակին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Սամվել Թադևոսյանը Տաշքենդում է․ հայ դերասանը կարժանանա Golden Globes Beacon Award մրցանակին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

24.10.2026
«Street Fighter». 82 միլիոն դոլարանոց չկայացած պոռնոֆիլմ

«Street Fighter». 82 միլիոն դոլարանոց չկայացած պոռնոֆիլմ

24.10.2026
Գովազդ
Ջիվան Ավետիսյանի «Վերածնվածը» ֆիլմի պրեմիերան կայացել է Warner Bros. ստուդիայում

Ջիվան Ավետիսյանի «Վերածնվածը» ֆիլմի պրեմիերան կայացել է Warner Bros. ստուդիայում

19.10.2026
Սամվել Թադևոսյանը Golden Globes Silk Road Tribute Gala-ում կարժանանա Beacon Award-ին

Սամվել Թադևոսյանը Golden Globes Silk Road Tribute Gala-ում կարժանանա Beacon Award-ին

15.10.2026
«Նոր Մեր բակը»․ հայտարարվել է հայկական հայտնի ֆիլմաշարի նոր շարունակության մասին՝ 30 տարի անց

«Նոր Մեր բակը»․ հայտարարվել է հայկական հայտնի ֆիլմաշարի նոր շարունակության մասին՝ 30 տարի անց

14.10.2026
Երբ քաղաքը կորցրեց իր մեծ էկրանը․ Հայաստանի մարզային կինոթատրոնների 35-ամյակը

Երբ քաղաքը կորցրեց իր մեծ էկրանը․ Հայաստանի մարզային կինոթատրոնների 35-ամյակը

11.10.2026
«Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նոր նախագծով առաջարկվում է ընդլայնել Կինոյի հիմնադրամի լիազորությունները

«Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նոր նախագծով առաջարկվում է ընդլայնել Կինոյի հիմնադրամի լիազորությունները

10.10.2026
Армения  в центре внимания индийского Международного кинофестиваля в Керале

Կառավարությունը հավանություն է տվել սերիալների համատեղ արտադրության մասին եվրոպական կոնվենցիայի ստորագրմանը

10.10.2026
Դատախազությունը պահանջում է բռնագանձում տարածել նախկին «Այրարատ» կինոթատրոնի գույքի վրա

Դատախազությունը պահանջում է բռնագանձում տարածել նախկին «Այրարատ» կինոթատրոնի գույքի վրա

09.10.2026
  • Մեր մասին
  • Կինոկատալոգ
  • Գովազդ
  • English
  • Русский
Չորեքշաբթի, 4 Նոյեմբերի, 2026
  • Մուտք
ԿինոՊրես
Ունե՞ք տեղեկություն
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
ԿինոՊրես
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Կինոմիջոցառումներ Կինոշուկաներ

Ադրբեջանը ներկայացնում է մինչև 40% cash rebate՝ օտարերկրյա կինոարտադրողներին ներգրավելու համար

Ադրբեջանը միջազգային կինոարտադրողներին ներկայացնում է մինչև 40% cash rebate՝ երկիրը նկարահանման և արտադրական հարթակ դարձնելու համար։

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
23.05.2026
Բաժին՝ Կինոշուկաներ, Հարևաններ
Ընթերցման ժամանակ՝1 րոպե
Ադրբեջանը ներկայացնում է մինչև 40% cash rebate՝ օտարերկրյա կինոարտադրողներին ներգրավելու համար
16
ԴԻՏՈՒՄՆԵՐ
FacebookWhatsAppLinkedIn

Տարածաշրջանային կինոոլորտի գլխավոր նորություններից մեկը դարձավ այն, որ բրիտանական «Screen International» կինոարդյունաբերական պարբերականի մայիսյան համարի շապիկը նվիրվել է Ադրբեջանին։ Շապիկի հիմնական թեման երկրի cash rebate մեխանիզմն է, որը ներկայացվում է որպես միջազգային արտադրողներին Ադրբեջանում նկարահանումներ իրականացնելու խրախուսման գործիք։ Պարբերականի մայիսյան համարը կապված է Կաննի 79-րդ միջազգային կինոփառատոնի հետ, որտեղ Ադրբեջանը ներկայացված է ազգային տաղավարով։

Մեխանիզմի հիմքում 2025 թվականին ընդունված որոշումներն են, որոնց նպատակն է օտարերկրյա արտադրողներին ներգրավել Ադրբեջանի տարածքում կինեմատոգրաֆիական և այլ աուդիովիզուալ աշխատանքների արտադրության մեջ։ Ադրբեջանի նախագահի 2025 թվականի մայիսի 29-ի կարգադրության մեջ նշվում է, որ նախաձեռնությունը միտված է կինոարտադրության ոլորտի ամրապնդմանը և երկրի՝ որպես նկարահանման վայրի ընտրությունը խրախուսելուն։

Cash rebate-ը նախատեսված է օտարերկրյա կամ համատեղ արտադրության աուդիովիզուալ նախագծերի համար։ Այն կարող է կիրառվել ֆիլմերի, գովազդային արտադրանքի, արտասահմանում հեռարձակվող հեռուստահաղորդումների և ինտերնետային տեսախաղերի նկատմամբ։ Դիմողը պետք է լինի Ադրբեջանում գրանցված տեղական իրավաբանական անձը, օտարերկրյա արտադրական ծառայություններ մատուցող ընկերության ադրբեջանական մասնաճյուղը կամ համատեղ արտադրության դեպքում՝ տեղական համաարտադրողը։

Միջազգային հետաքննություն. Netflix-ը, օրենքն ու պետական միջոցները. ինչն է սխալ Հայաստանում cash rebate-ի հետ

Վերադարձի հիմնական չափը կազմում է Ադրբեջանում կատարված հաստատված ծախսերի 25%-ը։ Եթե նախագիծը բավարարում է մշակութային խրախուսման համար սահմանված առնվազն երեք լրացուցիչ չափանիշի, կարող է վերադարձվել ևս 15%։ Այսպիսով, արտադրող ընկերությունը կարող է հետ ստանալ իր որակավորվող ծախսերի մինչև 40%-ը։

Մուտքի նվազագույն շեմերը տարբեր են՝ ըստ նախագծի տեսակի։ Խաղարկային ֆիլմի համար Ադրբեջանում հաստատված ծախսերի նվազագույն չափը 200 հազար ԱՄՆ դոլար է՝ մոտ 73.6 մլն դրամ։ Վավերագրական ֆիլմի համար շեմը 50 հազար դոլար է՝ մոտ 18.4 մլն դրամ, անիմացիոն ֆիլմի և հեռուստահաղորդման համար՝ 100 հազար դոլար՝ մոտ 36.8 մլն դրամ, սերիալի մեկ սերիայի համար՝ 70 հազար դոլար՝ մոտ 25.8 մլն դրամ, գովազդային արտադրանքի և ինտերնետային տեսախաղերի համար՝ 30 հազար դոլար՝ մոտ 11 մլն դրամ։ Միայն հետարտադրական աշխատանքների դեպքում նվազագույն շեմը 70 հազար դոլար է՝ մոտ 25.8 մլն դրամ։

Մեկ նախագծի համար մեկ օրացուցային տարվա ընթացքում վերադարձվող առավելագույն գումարը սահմանված է 1 մլն ԱՄՆ դոլար, այսինքն՝ մոտ 368 մլն դրամ։ Վճարումը կատարվում է ադրբեջանական մանաթով՝ պաշտոնական փոխարժեքի հիման վրա։ Սա նշանակում է, որ մեխանիզմը ունի ոչ միայն տոկոսային սահմանաչափ, այլև տարեկան ֆինանսական վերին շեմ յուրաքանչյուր նախագծի համար։

Կանոնները նաև սահմանում են տեղական մասնակցության պահանջներ։ Ֆիլմերի և սերիալների դեպքում նախագծում պետք է ներգրավված լինի Ադրբեջանի առնվազն մեկ քաղաքացի՝ առանցքային ստեղծագործական կամ տեխնիկական դերերից մեկում, օրինակ՝ երկրորդ ռեժիսոր, պրոդյուսեր, երկրորդ պլանի դերասան, օպերատորի օգնական, ձայնային օպերատոր, մոնտաժող, բեմադրող նկարիչ կամ զգեստների նկարիչ։ Բացի այդ, նախագծի ընդհանուր բյուջեի առնվազն 40%-ը պետք է ուղղվի նկարահանող խմբում ներգրավված Ադրբեջանի քաղաքացիների աշխատանքների կամ ծառայությունների վճարմանը։

Cash Rebate-ի մասին Եվրոպական տեսալսողական օբսերվատորիայի IRIS տեղեկագրում. միջազգային ցուցանակից դեպի ինստիտուցիոնալ խոցելիություն

Նախաձեռնությունը հիմնականում ներդրումային բնույթ ունի և ուղղված է ոչ թե ներքին արտադրությունների ընդհանուր ֆինանսավորմանը, այլ օտարերկրյա ընկերություններին Ադրբեջան ներգրավելուն։ Այս մոտեցմամբ պետությունը փորձում է միջազգային արտադրությունների միջոցով խթանել տեղական ծառայությունների շուկան, մասնագետների ներգրավումը, նկարահանման ենթակառուցվածքների օգտագործումը և երկրի տեսանելիությունը միջազգային կինոարտադրության քարտեզում։

Cash rebate-ը կինոարտադրության խրախուսման գործիք է, որի դեպքում պետությունը արտադրողին վերադարձնում է տվյալ երկրում կատարված և հաստատված ծախսերի մի մասը։ Այն լայնորեն կիրառվում է տարբեր երկրներում՝ միջազգային նկարահանումներ, հետարտադրական պատվերներ, տեխնիկական ծառայություններ և մասնագիտական փորձ ներգրավելու համար։ Սովորաբար նման մեխանիզմները գործում են հստակ շեմերով, տեղական ծախսերի պահանջներով և տարեկան բյուջետային սահմանափակումներով։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում
Views: 59
Պիտակներ՝ cash rebateԱդրբեջանԿաննի կինոշուկա
Նախորդ նյութը

Փելեշյանի կադրից դուրս․ կինոգործիչները քննադատում են Կինոյի հիմնադրամին իրականությունը խեղաթյուրելու համար

Հաջորդ նյութը

Քրիստիան Մունջիուի «Ֆյորդը» արժանացել է Կաննի 79-րդ կինոփառատոնի «Ոսկե արմավենուն»

Առնչվող Նյութեր

Սամվել Թադևոսյանը Տաշքենդում է․ հայ դերասանը կարժանանա Golden Globes Beacon Award մրցանակին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Սամվել Թադևոսյանը Տաշքենդում է․ հայ դերասանը կարժանանա Golden Globes Beacon Award մրցանակին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Հեղինակ՝ KinoPress Staff
24.10.2026

Հայ դերասան Սամվել Թադևոսյանը ժամանել է Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդ՝ մասնակցելու հոկտեմբերի 23-24-ին անցկացվող Golden Globes Silk Road Tribute Gala միջազգային...

Գալստյան․ ԿԳՄՍՆ-ն անտեսել է Հայաստանի ներկայությունը Վենետիկում

Գալստյան․ ԿԳՄՍՆ-ն անտեսել է Հայաստանի ներկայությունը Վենետիկում

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
16.09.2026

Հայաստանը ներկայացվել է Վենետիկի կինոարդյունաբերական հարթակներում, սակայն ԿԳՄՍՆ-ն ու Կինոյի հիմնադրամը չեն անդրադարձել այդ մասնակցությանը։

Panarmenian Federation of Film Producers Presents Five Armenian Projects at Cannes’ Marché du Film

Ֆիլմարտադրողների համահայկական ֆեդերացիան Կաննում ներկայացրել է հայկական հինգ կինոնախագիծ

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
20.05.2026

Կաննի կինոշուկայում Ֆիլմարտադրողների համահայկական ֆեդերացիան ներկայացրել է հայկական հինգ նախագիծ և նոր համագործակցային նախաձեռնություններ։

Armenian and Georgian Film Institutions Sign Cooperation Memorandum at Cannes Film Market

Հայաստանի և Վրաստանի կինոկառույցները Կաննում համագործակցության հուշագիր են ստորագրել

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
17.05.2026

Վրաստանի ազգային կինոկենտրոնի և Հայաստանի կինոյի հիմնադրամի միջև ստորագրված հուշագիրը նախատեսում է համատեղ նախագծեր, մասնագիտական փոխանակում և կինոարտադրության ոլորտում համագործակցություն։

Հաջորդ նյութը
Քրիստիան Մունջիուի «Ֆյորդը» արժանացել է Կաննի 79-րդ կինոփառատոնի «Ոսկե արմավենուն»

Քրիստիան Մունջիուի «Ֆյորդը» արժանացել է Կաննի 79-րդ կինոփառատոնի «Ոսկե արմավենուն»

  • Հրապարակվել է «Մեկին մեկ» նոր կատակերգության պաստառը․ ֆիլմը կինոթատրոններում կլինի սեպտեմբերի 24-ից

    Հրապարակվել է «Մեկին մեկ» նոր կատակերգության պաստառը․ ֆիլմը կինոթատրոններում կլինի սեպտեմբերի 24-ից

    35 կիսումներ
    Կիսվել 14 Հրապարակել X-ում 9
  • Արամ Ասատրյանի մասին գեղարվեստական ֆիլմ կնկարահանվի

    4 կիսումներ
    Կիսվել 2 Հրապարակել X-ում 1
  • 5 ֆիլմ պոռնիկների մասին. մաս 1

    36 կիսումներ
    Կիսվել 14 Հրապարակել X-ում 9
  • 5 լավագույն ֆիլմ պոռնոյի մասին

    47 կիսումներ
    Կիսվել 19 Հրապարակել X-ում 12
  • Հայտնի են Next Step Studio Armenia 2027 ծրագրի չորս հայ ռեժիսորները

    0 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
Telegram Facebook YouTube Instagram TikTok X RSS

«ԿինոՊրես»-ը հայկական անկախ առցանց լրատվամիջոց է՝ նվիրված կինոյին, կինոարդյունաբերությանը և մշակութային քաղաքականությանը։

ԿինոՊրես

  • Մեր մասին
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Լուսաբանման սկզբունքներ
  • Ունե՞ք տեղեկություն

Օգտակար

  • Գովազդ
  • Նյութ առաջարկել
  • Հեղինակներ
  • Կինոկատալոգ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է:

Բարի վերադարձ։

Մուտք գործեք ձեր հաշիվ

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վերականգնել գաղտնաբառը

Գաղտնաբառը վերականգնելու համար մուտքագրեք օգտանունը կամ էլ. հասցեն։

Մուտք գործել

Ավելացնել նոր տեսացանկ

Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • ԼՈՒՐԵՐ
    • Ֆինանսավորում
    • Հեռուստատեսություն
    • Արտադրություն
    • Վարձույթ
    • Ինտերնետ
    • Հարցազրույցներ
    • Ընտրանի
  • ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
  • ԼԻԿԿԱՅԱՆ
    • ՊԵՏԱԿ
    • ԿԻՆՈԿԱՏԱԼՈԳ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
    • Բառարան
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • ԳՈՎԱԶԴ
  • ԿԱՊ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: